Նախագիծ՝հայկական խոտաբույսերի ուսումնասիրություն։

Նպատակ՝Հհ տարածքում աճում են բազմաթիվ խոտաբույսեր, որոնցից մեծ մասը հանդիսանում է բուժիչ խոտաբույսեր, որոնք ունեն խանխարգերման հատկություներ բացի այդ դեռ հնուց հայտնի է, որ խոտաբույսերը բուժել են տարբեր հիվանություներ և հանդիսացել են հակական խեհանոցի անբաժանելի մասը։

Ժամկետ՝01.02_28.02,2022

Ընթացք՝1.օգտվելով համացանցից դուրս բերել առնվազն 10 խոտաբույսի անվանում։ 2.Տեղադրել յուրաքանչյուր խոտաբույսի լուսանկարը և այդ խոտաբույսի օգտակար հատկությունները բլոգի մեջ։ 3.Զրուցելով ընտանիքի անդամների հետ պարղել թե ինչ խոտաբույս է օգտագործվում ձեր տանը արմատնռրին բնորոշ խոհանոցում։ 4. Տեղադրել խոտերից պատրաստված այդ ուտեստի բաղադրատոմսը բլոգում։

Արդյունքներ`

Բուժիչ խոտաբույսեր ՝

Օրեգանո

Օրեգանոն հին ծանոթ է մեր խոհանոցներում, ավանդաբար բարձր է գնահատվում և ունի նաև մեծ բուժիչ հատկություններ: Հատկապես հայտնի է իր հակաօքսիդիչ գործողությամբ, այն ունի նաև հակասնկային, հակաբակտերիալ, հակաբորբոքային և հակահիստամինային հատկություններ:

Ձգումները, գլխացավերը, ստամոքսի և մոլային ցավերը և շնչառական խնդիրները կարող են օգուտ քաղել դրա ընդունումից կամ թեյի մեջ:

Էվկալիպտ

Էվկալիպտը ևս ամենահայտնի բուժիչ բույսերից մեկն է, հատկապես շնչառական հիվանդությունների դեմ իր գործողության հետ կապված: Ասթմա, բրոնխիտ կամ գրիպ այն բնորոշ խնդիրներից են, որոնցում այն ​​օգտագործվում է: Այն նաև ունի մանրէաբանական կարողություններ և նպաստում է հեղուկների արտանետմանը, ինչպիսին է լորձը (ուժեղ խորխաբեր միջոց է):

Վերջապես նույնպես ազդեցություն ունի արյան մեջ շաքարի մակարդակի իջեցման վրա, մի բան, որը կարող է օգտակար լինել դիաբետիկ բնակչության համար: Այն օգտագործվում է սննդի, դեղամիջոցների կամ նույնիսկ մարմնի հիգիենայի պարագաներում:

Նեխուր

Նեխուրը սովորական բաղադրիչ է խոհանոցում հայտնի ուտեստներ պատրաստելիս, բայց այն կարող է նաև համարվել բուժիչ բույսերի խմբի անդամ: Այս բանջարեղենը օգտագործվում է որպես մարսողական և լուծողական, մանրաթելի բարձր պարունակության պատճառով: Այս խիտ ցողունային բանջարեղենի միզամուղ ազդեցությունը նույնպես լավ հայտնի է:

Մասուր

Վարդի ազդրը օգտագործվում է ցավերը թեթեւացնելու համար, ինչպիսիք են արթրիտը և որոշակի վարակները: Բացի այդ, դա վիտամին C պարունակող ամենահարուստ բույսերից մեկն է, այնպես որ նրանք, ովքեր այս առումով թերություններ ունեն, կարող են այն ներառել իրենց սննդակարգի մեջ ՝ թուրմերի, մուրաբաների կամ ապուրների տեսքով:

Խատուտիկ

Գլխավոր արմատը խորը մտնում է հողի
մեջ, երբեմն հասնելով 0,5մ: Փետրաձև
կտրտված (երբեմն ամբողջական)
տերևները վարդակաձև դասավորված են
ցողունի հիմքում: Որպես ուտելի բույս,
խատուտիկի երիտասարդ տերևներից
վիտամինային աղցաններ են
պատրաստում: Դեղագործության մեջ
օգտագործում են խատուտիկի հատկապես արմատները, ըստ պահանջի նաև ծաղիկներն ու տերևները: Չոր
արմատներից ստամոքսային հիվանդությունների համար հյութ են
պատրաստում: Նպաստում է լեղու գոյացմանը, լյարդի և լեղապարկի
աշխատանքի կարգավորմանը: Մանր կտրատած արմատները բովելով
ստացվում է սուրճ: Պարունակում է խեժ, դաբաղանյութեր, օրգանական
թթուներ, կարոտին, վիտամիններ՝ A, C, B, E, P

Առյուծագի

Առյուծագի. բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները: Պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:

Արյունխմիկ դեղատու

Արյունխմիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են և օժտված են հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:

Տերեփուկ կապույտ

միամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք՝ անմշակ հողերում, թփուտներում: Բուժիչ նշանակություն ունեն ծաղիկները, որոնց թուրմն օգտագործվում է որպես միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև թրջոցների ձևով՝ աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսության ժամանակ:

Օճառախոտ դեղատու

 բազմամյա խոտաբույս է: Աճում է Արարատի, Տավուշի, Գուգարքի, Սյունիքի մարզերի ցանքերում, խոտհարքներում, անտառի բացատներում, ճամփեզրերին: Բուժիչ հատկություն ունեն արմատները, որոնք օժտված են լեղամուղ, ջերմիջեցնող, ցավերը հանգստացնող ազդեցությամբ և օգտագործվում են լյարդի ու երիկամների հիվանդությունների, պոդագրայի, հազի, քթի և ըմպանի ախտահարումների ժամանակ:

Եզան լեզու մեծ

 բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

Ավելուկ բժշկության մեջ

Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման բուժման նպատակով:

Ավելուկով պատրաստում են նաեւ ապուր

Բաղադրությունը`

  • 1 կապ ավելուկ
  • 0.5 բաժակ մանր ձավար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2 հատ կարտոֆիլ
  • 2 ճ/գ ալյուր
  • ձեթ
  • սխտոր
  • աղ
  • սև պղպեղ