Month: Май 2022

Երրորդ ուսումնական շրջան

Երրորդ ուսումնական շրջանը սկսեցինք Պի թվի ուսումնասիրությամբ: Խոսեցինք եւ ունեցանք հետաքրքիր քննարկում : Ծանոթացանք Պի թվի հետ՝ իմացանք նրա կարեւորությունը մաթեմատիկական աշխարհում: Այնուհետև սկսեցինք ուսումնասիրել ֆունկցիաները: Ունեցանք նաև Ֆլեշմոբներ: Կատարեցնիք նաեւ անհատական աշխատանքներ:

ՖՈՒՆԿՑԻԱ

ՍԻՆՈՒՍ ԵՒ ԿՈՍԻՆՈՒՍ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԳՐԱՖԻԿՆԵՐՄԱԹԵՄԱՏԻԿԱ

ՖԼԵՇՄՈԲ 2ՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ

ԹՎԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ

Թանգարանից-թանգարան

Նախագծի շրջանակներում այցելեցինք «Բնությաբ թանգարան», « Ազգային պատկերասրահ», « Երկրաբանության թանգարան»:

Բնության թանգարանը հարուատ էր Հայաստանում հանդիպող կենդանիների, բույսերի նմուշներով: Շրջեցինք թանգարանով ծանոթացանք թանգարանի նմուշներին:

Ազգային պատկերասրահում ծանոթացանք նաեւ տարբեր երկրների արվեստին:

Կենտրոնական բանկ-Բացի ոսկիների , արծաթների նմուշները դիտելուց, ծանոթացանք, թե ինչպես տեսնել թղթադրամը կե՞ղծ է, թե ոչ։

Երկրաբանության թանգարանում մասնակցեցինք Վիգեն Ավետյանին տրվող մրցանակի միջոցառումանը:

Հաշվետվություն

Ֆիզիկա

Ֆիզիկայի ժամերը անցնում են շատ հավես եւ տարբերվող: Ընկեր Նելլիի շնորհիվ սկսեցինք սիրել ֆիզիկա առարկան: Ֆիզիկա առարկայից անցել ենք լծակի կանոնը, որը ես շատ լավ եմ հասկացել: Կարողացել եմ լուծել նաեւ խնդիրներ: Իսկ էլեկտրականությունը ինձ մեջ շատ լավ է տպավորվել: Փակ շխթայում միացման եղանակները՝ զուգահեռ եւ հաջորդական: Նաեւ շատ լավ եմ հասկացել դիմադրություն հասկացությունը: Իմացա ինչից է այն կախված: Ուսումնասիրեցինք նաեւ ինդուկցիայի երեւույթը եւ դիտեցինք օգտակար տեսանյութեր: Իսկ տարվա սկզբ այցելեցինք գիտության եւ տեխնիկայի թանգարան: Որտեղ ծանոթացանք հայ գիտնակաների գյուտերի հետ:

Էկոլոգիա

Էկոլոգիայի դասերը նույն պես անցնում են տարբերվող: Ընկեր Նելլիի հետ քննարկում ենք՝ բուսական ռեսուրսների պահպանումը, երևան քաղաքի աղբահանության խնդիրը, ինչ է ՔՄՕ-ն եւ այլն:

Հետազոտական աշխատանք

Սևանա լճի հիմնախնդիրները

Այսօր գրեթե ամբողջ աշխարհը ջրի սակավության խնդիր ունի: Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները, ինչը հանգեցնում է նրան, որ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը: Հայկական լեռնաշխարհում գտնվող Սեւանա լիճը հայտնի է իր քաղցրահամ ջրերով, բայց այն հիմնախնդիրները, որոնք հանգիստ չեն տալիս լճին, մեծ վտանգի տակ են դնում վերջինիս գոյությունը: Լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա:

Լճի ջուրը սկսել է կեղտոտվել, որին նպաստում են մի քանի գործոններ՝ հանքարդյունաբերություն, կոյուղաջրեր, ափամերձ անտառների ջրածածկում, ջրի մակարդակի տատանումներ, ձկնապաշարի ոչնչացում: Սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ 20.2 մ-ով:

Սևանա լիճ

Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում: Ջրի մակարդակի իջեցումր նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը:

Այս շերտը թույլ չի տալիս, որ տիղմը խառնվի լճին, բայց, քանի որ, լճի ծավալը օրեցօր նվազում է, ապա խախտվում է նաեւ այս շերտի գործառույթները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-ի ընթացքում Օգոստոսի 10-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր: Այս տարի Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.61մ:

Վերջին 10 տարվա ընթացքում Սեւանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: 2017 թվականին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Այս ամենը, իհարկե, չմնաց անհետեւանք. լճի ջուրը սկսեց պատվել կապտականաչ ջրիմուռներով:«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցացիա» ՀԿ-Ի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով՝ Սեւանա լճի այսօրվա վիճակը պատահականություն չէ. «Ես դա ընկալում եմ որպես լճի ճիչ, օգնության կարիքի ճիչ:

Ջրի մեջ, որտեղ ակտիվ ծաղկում կա, այնտեղ նաեւ թունավոր նյութեր կան: Եթե այսպես շարունակենք վերաբերվել՝ լճի փոխարեն ճահիճ կունենանք: Կապույտ, կանաչ ջրիմուռներով ծաղկումը ցուցանիշ է, որ լիճն ակտիվ կերպով գնում է ճահճացման»:Այդ ջրիմուռները վնասում են ոչ միայն լճին, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Կապտականաչները կարող են արտադրել տոքսիններ, որոնք ազդում են մարդկանց առողջության վրա:

Նեյրոոտոքինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները՝ լյարդը, ու դերմատոքսինները ՝մաշկը եվ լորձաթաղանթները: Սրանք կարող են դառնալ ավելի ծանր հիվանդությունների պատճառ, առաջացնում են կաթված եւ խթանում ուռուցքի զարգացմանը:Սեւանա լճում փոխվել է ջրի որակը: Այս փոփոխության պատճառ է դարձել կենցաղային և արտադրական թափոնները, գյուղատնտեսական գործոնեությունը:

Նախկինում ափերի շրջակայքից չմաքրված աղբը հայտնվել է ջրում: Լճի տարածքում բացակայում են կառաարվող կենտրոնացած աղբավայրերը: Դրա հետեւանքով առաջացել են աղբի կուտակման բազմաթիվ վայրեր: Մարդիկ աղբը թափում են գետերի ու առուների հուների մեջ: Հաճախակի են նաեւ ուղղակի արտանետումները լճի մեջ:

Գաղտնիք չէ, որ ՍԵանա լիճ կեղտաջրեր լցվում են բոլոր ավազաններից, որոնք ոչ պակաս վտանք են ներկայացբում լճի համար: ՀՀ բնապահպանության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ մշակել է ծրագիր՝ Սեւանա լճում կեղտաջրերի մաքրման համակարգերի համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ԱԺ տարածքային, կառավարման տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանությանհարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանականլսումներին այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար ԷրիկԳրիգորյանը:

«Պետք է սահմանափակել այդ կեղտաջրերի մուտքը Սեւանա լիճ: Առաջին քայլըբնակավայրերից կենտրոնացված կեղտաջրերի մաքրման կայանների վրա կենսաբանական մաքրմանլրացուցիչ կարողությունների հիմնումն է: Երկրորդը`ափամերձ տարածքներում գործող կենտրոններին լոկալ մաքրման կայանների տեղադրման պահանջնէ: Մենք դա արդեն նախաձեռնել ենք. կա տեղական կազմակերպություն, որ պատրաստ է այդ պահանջակըբավարարել»:

Հանքաարդյունաբերություն

«GeoProMining Gold» ընկերությունը, որը ցանկանում է մեծ ծավալներով հանքաքար տեղափոխելգործարան, որոշում է կայացրել տեղադրել մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքը եւ իրենոչ պետքական թափոնները թողնել հանքավայրում:Այս ամբողջ թափոնները կուտակվում են Սեւանա լճում եւ նրան պատում խիստ վտանգավոր նյութերով:Այս տեսակավորման եւ ջարդման նախագիծը խախտում է «Սեւանա լճի մասին» օրենքը(հոդված10.1)`«կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանալճի Էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեղող ցանկացած տեսակի գործողություն»: Նախագծում նշված է, որ հանքաքարերի արդյունահանման ընթացքւմ առաջացած լցակույտերը պետք է օգտագործվեն ճանապարհների խճապատման համար, սակայն դրանք լցվում են ճանապարհներին եւ ամբողջ վնասակարնյութերը տանում են Սեւանա լիճ:

Ամուլսար

Չնայած հանքային ջրերի աղբյուրնեի՝ երեք պաշտպանական գոտիներում արգելված է որեւէ տնտեսական գործունեություն ծավալել, բայց հանքը շահագործող ընկերությունը՝ «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայտարարել է հանքի շահագործումը սկսելու մասին որոշում: Ընկերությունը, չունենալով ոչ մի փորձ հանքարդյունաբերության ոլորտում, փորձեր է շահագործել հանքավայրեր Թուրքիայում, Կոսովոյում եւ Վրաստանում, սակայն գործունեությունն ակտիվ փուլ չի տեղափոխվել:

Այս ամենից հետո այս ընկերությանը հաջողվում է ՀՀ կառավարությունից ստանալ Ամուլսարի շահագործման բոլոր իրավասոությունները եւ անարգել կատարել շահագործում: Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեղցությունների գնահատականները Լիդիան Արմենիա ընկերությունը ներկայացրել է Հայաստանի Էներգետիկ Ենթակառուցվածքների, բնական պաշարների եւ բնապահպանության նախարարություններին: Վերջիններս էլ տվել են բոլոր տեսակի արտոնագրերը եւ թույլտվությունները՝ առանց սեփական փորձաքննությունները կատարելու: Գաղտնիք չէ, որ հանքը մեծ վնաս է հասցնում հանքային ջրերի աղբյուրներին եւ Սեւանա լճի ավազանին:

Ձկնաբուծություն, ձկնագողություն։

Լճի մակարդակի իջեցումից հետո այն վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը, պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադարձավ կենդանական և բուսական աշխարհի վրա: Իշխանի որոշ տեսակների վերացումը պայմանավորված է ջրի մակարդակի իջեցմամբ:

Այդ ձկնատեսակները ձվադրում են միայն ափամերձ տարածքներում և ջրի նվազման հետևանքով դրանք ոչնչացվել են: Մյուս ենթատեսակներն էլ ձվադրում են հիմնականում գետերում, որտեղ ձուկ որսալը շատ ավելի հեշտ է:Սեւանում բնակվող իշխաննի 4 ցեղատեսակներից 2-ը՝ ձմեռայինբաշտակը եւ բոջակը, անվերադարձ կորել են համաշխարհային կենսաբազմազանության համար,իսկ գեղարքունին եւ ամառային բախտակը մնացելեն ՝ ի հաշիվ արհեստական վերարտադրության:

2018թ-ին Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սևանա լիճ թափվող գետեր բաց է թողել 90 000 հատ մանրաձուկ: Մոտ 20.000-ը բաց է թողնվել Սևանի ավազանին պատկանող Կարճաղբյուր գետի ստորին հոսանքում, իսկ շուրջ 40.000-ը՝ Մասրիկ գետի ստորին հոսանքում: Խեցգետինները ներմուծվել են 1980 թ.-ին եւ սկսել են արագ բազմանալ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խեցգետինընույնպես այսօր գերորսի պատճառով ոչնչացման վտանգի տակ են:

Годовой проект

С начала года нам удалось читать и рассказывать много-много рассказов, выполнять упражнения, проекты и флешмобы.

Мои проекты.

ПРОЕКТНАЯ РАБОТА «КАК ПРАЗДНУЮТ РОЖДЕСТВО В РОССИИ И АРМЕНИИ» 1К.

История появления автомобилей.

Флешмобы.

3

Русский для начинающих.

КТО КЕМ ХОЧЕТ БЫТЬ

В ТЕАТРЕ

Сколько кому лет

В КИНОТЕАТРЕ

Знакомство

СКОЛЬКО?

Ավանդական հայ ընտանիքը եւ նրա ձեւավորած մտածողությունը

Մինչ նահապետական ընտանիքի մասին խոսելը եկեք հասկանանք, թե ինչ ասել է նահապետական ընտանիք: Հայերի նահապետը և օրինակելի կերպարը Հայկ Նահապետն էր, ով իր մեջ ամփոփում էր հայկական ընտանիքի նահապետի հավաքական կերպարը: Նա էր, որ շրջապատված էր իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով: Հայկը նահապետին հատուկ սեր էր տածում իր նախնիների նկատմանբ՝ պահպանելով նրանց ավանդած արժեքները: Նրա ազգատոհմը շարունակվում էր մեկ այր և մեկ կին սկզբունքով, և ամուր էր պահպանվում սերունդների միջև կապը:

Նահապետական ընտանիք / Հայկ Նահապետ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 3-3 կուրս

Նահապետական ընտանիքներում սերունդները հետևում էին իրենց նահապետների սահմանած օրենքներին, որոնք էլ պարտավոր էին փոխանցել դրանք իրենց սերունդներին:

Նահապետական ընտանիքն իր մեջ ընդգրկում էր մոտավորապես 4-5 սերունդ: Այն ընդգրկում էր մեկ հոր զավակների մի քանի սերունդ՝ իրենց կանանցով, որոնք բոլորն ապրում էին մեկ հարկի տակ:

Գերդաստանի նահապետը

Գերդաստանի գլուխը կամ նահապետը ընտանիքի ավագ տղամարդն էր: Եվ հենց նա էր, որ տնօրինում էր ոչ միայն ընտանիքի ունեցվածքը, այլ նաև ընտանիքի անդամների ճակատագրերը: Նահապետի իրավունքներն անսահմանափակ էին: Նահապետը որոշ տեղերում կոչվում էր նաև տանուտեր:

Գերդաստանի բոլոր անդամները պարտավոր էին իրենց բոլոր արարքների համար հաշիվ տալ նահապետին, սակայն ինքը՝ նահապետը, հաշվետու չէր ոչ ոքի առաջ: Իսկ գերդաստանի խնդիրները և հարցերը լուծելու համար նահապետը խորհրդակցում էր այլ տարեց տղամարդկանց հետ: Ճաշելիս նահապետը միշտ նստում էր սեղանի գլխին, և առանց նահապետի ոչ ոք իրավունք չուներ սեղանի շուրջ նստել:

Երբ նահապետական ընտանիքում տարաձայնություններ կամ առանձնացման հարց էր առաջանում, տան նահապետը հավաքում էր տղամարդկանց և ասում. «Ջուրը, որ նեխում է, պետք է բաց թողնես, ով որ պետք է բաժանվի՝ թող բաժանվի»: Սակայն բաժանվողներն ու առանձնացողները նույնպես հեռու չէին գնում և հաճախ հաստատվում էին նույն թաղում կամ գյուղում:Երբ նահապետը մահանում էր, նրա պարտականություններն ու իրավունքները ստանձնում էր ավագ որդին՝ այդպիսով դառնալով գերդաստանի նոր նահապետը:

Դերաբաժանումը նահապետական ընտանիքներում

Նահապետական ընտանիքներում գործում էր աշխատանքի սեռատարիքային բաժանում: Նահապետական շրջանում տան կուտակված գումարն ու ունեցվածքը պահպանվում էր նահապետի կնոջ մոտ, նրա ձեռքում էր գտնվում նաև տան մառանի բանալիները:Ընտանիքի յուրաքանչյուր տղամարդ ուներ իրեն վստահված աշխատանքը: Տնտեսության հիմնական ճյուղերը` երկրագործությունն ու անասնապահությունը, վարում էին տղամարդիկ, իսկ կանանց պարտավորությունների մեջ մտնում էին տնային տնտեսության վարումը, գյուղատնտեսական հումքի մշակումը, տեսակավորումը, պահեստավորումը. այստեղից էլ` «Տղամարդը

դրսի պատ է, կինը` ներսի» ասացվածքը

Նահապետական ընտանիքի առօրյան

Իսկ տան ներքին աշխատանքները նահապետի կինը բաժանում էր իր հարսների միջև: Հաց թխելն ու ճաշ եփելը վստահվում էր ավագ հարսներին: Սակայն բոլորն էլ պետք է մասնակցեին թել մանելու և գործելու աշխատանքներին: Երեխաները նույնպես ունեին իրենց համար նախատեսված աշխատանքը, որը նրանց պատրաստում էր հետագա կյանքին:Ճաշը նահապետական ընտանիքներում մի մեծ ծիսակարգ էր: Նախ ճաշի էին նստում տղամարդիկ, իսկ այնուհետև կանայք երեխաների հետ:

Կինը նահապետական ընտանիքներումՆահապետից հետո ընտանիքում երկրորդ մարդը, նահապետի օգնականն ու ընտանիքում նրա բարձր հեղինակությունը պահողն իր կինն էր: Կնոջ կարևորագույն պարտականությունը տան կրակն անշեջ պահելն էր: Կնոջ մահն անգամ շատ հաճախ համեմատվում էր օջախի կրակը մարելու հետ:

Ըստ Խրիմյան Հայրիկի՝ տան շենությունը կախված էր կնոջից և հաճախ տունն ու կինը նույնացվում էին: «Տուն ունի՞ս» կամ «տուն առե՞լ իս» արտահայտությունները կապված էին կին ունենալու հետ:Նահապետական ընտանիքԸնտանիքի մեծ կինը / լուսանկարը՝ «Կէան» մշակութային կենտրոնիԿնոջ գլխավոր դերը մայրությունն էր և երեխաների դաստիարակությունը: Հղի կինը և մայրը բոլոր ժամանակաշրջաններում եղել են պաշտամունքի առարկա: Նահապետի կնոջ պարտքն էր հարսներին և թոռներին սովորեցնել ինչպես իրենց գերդաստանի ավանդույթներն ու պատմությունը, այնպես էլ ազգային մշակույթը, ծեսերը և ավանդույթները:

Եվ այսպիսով, կինն ընտանիքում համարվում էր նաև էթնիկ ինքնագիտակցության սերմանողն ու տարածողը: Թեև նահապետի կնոջ իշխանությունը տարածվում էր հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների և երեխաների վրա, սակայն նա հարգված էր ընտանիքի բոլոր անդամների կողմից: Հենց նա էր հանդիսանում նահապետի խորհրդականն ու տան անդորրը հսկողը:Նահապետական ընտանիք Նահապետական ընտանիք / լավաշ թխելու արարողությունըՀնում հայ թագուհիներն ու իշխանուհիներն իրավունք ունեին առանց իրենց ամուսինների իմացության հրամաններ արձակել, բռնել կամ բաց թողնել գերիներին, ճաշկերույթներ կազմակերպել և մասնակցել արքունական ժողովներին:Ամուսնությունները գերդաստանների միջևԵրիտասարդների միջև ամուսնությունները որոշում էին գերդաստանի անդամները, և շատ ժամանկ ամուսնությունները ոչ այլ ինչ էին, քան գերդաստանների միջև կնքվող համաձայնություններ:

Երկու գերդաստանները որոշում էին ամուսնացնել իրենց զավակներին մի քանի պատճառով՝ հարմար էր, հարուստ էր, գլխագինը մեծ էր կամ օժիտն էր լավը: Շատ հաճախ երիտասարդները միմյանց հանդիպում էին միայն ամուսնության օրը: Ընտանիքի ավագ կանայք, տղայի մոր հետ միասին գնում էին աղջկատեսի: Եթե աղջկա ծնողները նույնպես համաձայն էին, նրանք թույլ էին տալիս իրենց աղջկան զննել: Աղջկան ստուգելու համար նրան թել ու ասեղ էին տալիս, որպեսզի թելեր:

Սրա միջոցով նրանք ստուգում էին աղջկա տեսողությունը: Իսկ լսողությունը ստուգելու համար շատ ցածր ձայնով հարց էին տալիս:Ավանդական հարսանիք / լուսանկարը՝ mshk.amԱվանդական հարսանիք / լուսանկարը՝ mshk.amԱղջկան հավանելուց հետո տղայի մայրը համբուրում էր աղջկա այտը և մի ոսկե դրամ դնում աղջկա ափի մեջ: իսկ եթե չէին հավանում, ապա առանց հյուրասիրվելու հեռանում էին աղջկա տանից:Շատ տարածված էր նաև օրորոցային նշանդրեքները կամ, այսպես կոչված, օրօրոցախազը: Նորածին աղջկա օրորոցի վրա տղայի ծնողները խազ էին անում, որը նշան էր հանդիսանում, որ աղջիկը ապագայում պետք է ամուսնանար իրենց տղայի հետ:

Այսպիսի նշանադրությունները պայմանավորված էին գերդաստանների միջև բարեկամություն հաստատելու ձգտումով:Սակայն չէին խրախուսվում ամուսնությունները գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև: Գյուղի աղջիկը կարող էր քաղաք հարս գալ միայն եթե շատ գեղեցիկ էր կամ շատ հարուստ:ՏոհմածառՏոհմածառը սերունդների համար հանդիսացել է իրենց գերդաստանի պատմության վկայությունը: Տոհմածառում նշվում էին գերդաստանի միայն արական սեռի ներկայացուցիչների անունները: Քանի որ արու զավակներն էին, որ շարունակում էին տոհմածառի ճյուղերը: Աղջիկները համարվում էին ուրիշի տան ճրագը և օջախը շենացնողը:

Նահապետական ընտանիքՆահապետական ընտանիք / Թումանյանը իր ընտանիքի հետԵվ նոր ամուսնացած տղամարդու նպատակն ու պարտականությունը հենց իր տոհմածառի ճյուղերն ավելացնելն էր: Ըստ սասունցիների՝ տղան համարվում է չար կամեցողի աչքի փուշը, իսկ աղջիկը համարվում էր դրսի ծառի պտուղը:Նահապետական ընտանիքների այսպիսի տեսակները գոյատևեցին մինչև 20-րդ դարի 30-ական թվականները: Այսպիսի ընտանիքների որոշ մնացուկներ պահպանվել էին հայկական գյուղերում, սակայն տնտեսության զարգացումը, դրամական միավորի առաջացումը և պանդխտությունը հանգեցրին նահապետական ընտանիքների վերացմանը:Սակայն նահապետական ընտանիքներում գործող մի շարք ավանդույթներ այսօր էլ պահպանվել են հայկական ընտանիքներում:

Առաջադրանքներ

1.Կետադրե՛լ տրված տեքստը։Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել լույսից՝ էր թե այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին, երբ նայեցի դրանց։«Ես պետք է որ իսկապես հոգնած լինեմ», – մտածեցի՝ ճաշացանկը դնելով սեղանին։Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու՝ մի փոքրիկ նոթատետր։-Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերեմ մինչ աչքի կանցկացնեք ճաշացանկը ասաց նա։Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի և նա գնաց բերելու։

2.Կազմե՛լ նոր բարդ բառեր ՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։Ճաշացանկ- ՆախաճաշՀուսահատ- Անհույս, անհուսալիԿիսալուսին- խաղակեսՍպիտակաթույր- ձյունասպիտակՀաշվապահ- նախահաշիվԱնձնակազմ- վեհանձն

3․Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադրությունը և կետադրել։Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։Ես, չիմանալով ինչպատասխանել, մի որոշ ժամանակ լուռ մնացի:Չիմանալով ինչ պատասխանել՝ ես մի որոշ ժամանակ լուռ մնացի:

Ֆունկցիա

Ֆունկցիայի գրաֆիկ{\displaystyle {\begin{aligned}&\scriptstyle \\&\textstyle f(x)={\frac {(4x^{3}-6x^{2}+1){\sqrt {x+1}}}{3-x}}\end{aligned}}}Ֆունկցիան մաթեմատիկայում, երկու բազմությունների տարրերի միջև համապատասխանության կանոն է, ըստ որի առաջինի յուրաքանչյուր տարր համապատասխանում է երկրորդ բազմության մեկ և միայն մեկ տարրին։ Հաճախ «ֆունկցիա» տերմինը հասկացվում է որպես թվային ֆունկցիա, այսինքն՝ ֆունկցիա, որը մի թվին համապատասխանեցնում է մյուսին։ Այս ֆունկցիաները հարմար է ներկայացնել գրաֆիկների տեսքով։Ֆունկցիա սահմանելու եղանակներՎերլուծական մեթոդՖունկցիան կարելի է սամանել՝ օգտագործելով վերլուծական արտահայտություն (օրինակ՝ բանաձև)։ Այս դեպքում այն նշվում է որպես համապատասխանություն հավասարության տեսքով։Օրինակներ․Ֆունկցիա, որը տրվում է մեկ բանաձևով․{\displaystyle f(x)=x^{2}+a\sin(x)-{\frac {\pi }{\ln(x)}}\;\;(a\in \mathbb {R} );}Անուղղակիորեն սահմանված ֆունկցիա․{\displaystyle f(x)=y:x^{2}+y^{2}=R^{2}\;(R\in \mathbb {R} ,\;R\geqslant 0);}Գրաֆիկական եղանակ{\displaystyle f(x)=x^{3}-3x} գրաֆիկըՖունկցիան կարող է սահմանվել նաև գրաֆիկի միջոցով։ Եթե {\displaystyle y=f(x_{1},x_{2},\ldots ,x_{n})\;}– n փոփոխականով իրական ֆունկցիա,ապա նրա գրաֆիկը կետերի բազմություն է (n+1)}{\displaystyle (n+1)}-աչափ միջակայքում \{\displaystyle \{(x_{1},x_{2},\ldots ,x_{n},f(x_{1},x_{2},\ldots ,x_{n})\}}։ Այս կետերի բազմությունը հաճախ հիպերմակերևույթ է։ Մասնավորապես, երբ n=1 ֆունկցիայի գրաֆիկը որոշ դեպքերում կարող է ներկայացվել երկչափ տարածության կորով։Արժեքների թվարկումՎերջավոր բազմության վրա ֆունկցիան կարող է սահմանվել արժեքների աղյուսակով՝ ուղղակիորեն նշելով դրա արժեքները սահմանման տիրույթի յուրաքանչյուր տարրի համար։Այս մեթոդը օգտագործվում է, օրինակ, Բուլյան ֆունկցիաները սահմանելու համար։ Փաստորեն, այս մեթոդը նաև ֆունկցիայի գրաֆիկի սահմանումն է, եթե ֆունկցիայի գրաֆիկը{\displaystyle f\colon A\to B} դիտարկենք որպես ձևի կարգավորված զույգերի բազմություն{\displaystyle (x,f(x))}ԲիեկցիաՖունկցիան, որը միևնույն ժամանակ սուբեկտիվ և օբեկտիվ է, կոչվում է բիեկտիվ կամ փոխադարձ միանշանակ (կարճ՝ բիեկցիա)։Հակադարձ ֆունկցիաԵթե{\displaystyle f\colon X\to Y} ֆունկցիան բիեկցիա է, ապա գոյություն ունի {\displaystyle f^{-1}\colon Y\to X}, որի համար{\displaystyle x=f^{-1}(y)\;\Leftrightarrow y=f(x)}։{-1}}{\displaystyle f^{-1}} ֆունկցիան այս դեպքում կոչվում է հակադարձ f-ի նկատմամբ, բացի այդ, {\displaystyle f^{-1}} նույնպես բիեկտիվ ֆունկցիա է։Պարբերականություն{\displaystyle f\colon M\to N} ֆունկցիան կոչվում է պարբերական պարբերույթով, եթե ճիշտ է հետևյալ հավասարությունը․{\displaystyle f(x+T)=f(x),\quad \forall x,x+T\in M}.Քանի որT պարբերույթով պարբերական ֆունկցիան պարբերական է նաև {\displaystyle nT\;(n\in \mathbb {N} )} տիպի պարբերույթներով, ապաT-ն ֆունկցիայի նվազագույն պարբերույթն է։Ֆունկցիաները բազմությունների տեսության մեջԿախված նրանից, թե ինչպիսին է առաջադրման ոլորտի և նշանակումների տարածության բնույթը, տարբերակում են ոլորտների հետևյալ դեպքերը.վերացական բազմություններ, որոնք առանց որևէ լրացուցիչ կառուցվածքի բազմություններն են,բազմություններ, որենք օժտված է որոշակի կառուցվածքով։1-ի դեպքում դիտարկվում են ընդհանուր ձևով արտապատկերումները և լուծվում են ամենատարածված հարցերը, օրինակ՝ բազմությունների համեմատումն ըստ հզորության․ եթե երկու բազմությունների միջև առկա է փոխմիարժեք արտապատկերում (բիեկցիա), ապա այդ բազմությունները կոչվում են էկվիվալենտ կամ համարժեք։ Սա թույլ է տալիս դասակարգել բազմությունները ըստ իրենց հզորության, և դրանցից ամենափոքրը, ըստ մեծացման, հետևյալն են.վերջավոր բազմություններ, այստեղ բազմության հզորությունը համընկնում է տարրերի քանակի հետ,հաշվելի բազմություններ, բնական թվերի բազմությանը համարժեք բազմություններ,կոնտինուումի հզորության բազմություններ (օրինակ, թվային առանցքի հատվածը կամ թվային առանցքը)։Այսպիսով, ստացվում են արտապատկերումների հետևյալ տեսակները՝ ըստ սահմանման տիրույթի հզորության.վերջավոր ֆունկցիաներ՝ վերջավոր բազմությունների արտապատկերում,հաջորդականություններ՝ հաշվելի բազմության արտապատկերում կամայական բազմության մեջ,շարունակական ֆունկցիաներ՝ անհաշվելի բազմությունների արտապատկերումը վերջավոր , հաշվելի կամ անհաշվելի բազմությունների մեջ։2-րդ դեպքում դիտարկման հիմնական առարկան բազմության մեջ տրված կառուցվածքն է (որտեղ բազմության տարրերն օժտված են որոշ լրացուցիչ հատկություններով, որոնք կապում են այդ տարրերը, օրինակ՝ խմբերում, օղակներում, վեկտորական տարածություններում) և այն, ինչ տեղի է ունենում այդ կառուցվածքի հետ արտապատկերման ժամանակ. եթե փոխմիարժեք արտապատկերման դեպքում պահպանվում են տվյալ կառուցվածքի հատկությունները, ապա ասում են, որ երկու կառուցվածքների միջև հաստատվում է իզոմորֆություն։ Այսպիսով, տարբեր բազմությունների մեջ տրված իզոմորֆ կառուցվածքները, ընդհանուր առմամբ, հնարավոր չէ տարբերվել, հետևաբար մաթեմատիկայում ընդունված է ասել, որ տվյալ կառուցվածքը դիտարկվում է «մինչև իզոմորֆիզմի ճշգրտությամբ»։Գոյություն ունեն բազմաթիվ տարբեր կառուցվածքներ, որոնք կարելի է սահմանել բազմությունների մեջ։ Դրանց թվում են.կարգի կառուցվածք – բազմության տարրերի մասնակի կամ գծային կարգը,հանրահաշվական կառուցվածք – խմբոիդ, կիսախումբ, խումբ, օղակ, մարմին, ամբողջականության ոլորտ կամ դաշտ, որը սահմանված է բազմության տարրերի վրա,մետրիկական տարածության կառուցվածք – բազմության տարրերի համար որոշվում է տարածության ֆունկցիան,Էվկլիդեսյան տարածության կառուցվածք – բազմության տարրերի համար որոշվում է սկալյար արտադրյալը,Տոպոլոգիական տարածության կառուցվածք – բազմության վրա տրվում է «բաց բազմությունների» ամբողջություն (որոնք չեն պարունակում իրենց սահմանը),չափելի տարածության կառուցվածք – բազմության վրա տրվում է սկզբնական բազմության ենթաբազմությունների սիգմա հանրահաշիվը (օրինակ՝ տվյալ սիգմա հանրահաշիվը որպես ֆունկցիայի որոշման տիրույթ նշելով)։Որոշակի հատկություն ունեցող ֆունկցիաներ կարող են չլինել այն բազմությունների վրա, որոնք չունեն համապատասխան կառուցվածք։ Օրինակ, այնպիսի հատկություն ձևակերպելու համար, ինչպիսին է բազմության վրա սահմանված անընդհատ ֆունկցիան, այդ բազմության վրա անհրաժեշտ է սահմանել տոպոլոգիական կառուցվածք։

В кинотеатре

Сегодня суббота. Суббота – это наш свободный
день, мы сегодня отдыхаем.
Вечером мы решили пойти в кинотеатр.
В нашем городе есть очень хороший
кинотеатр, который находится на проспекте
Шевченко. Он называется “Дружба”. Там
есть не только кинозал и кассы, а ещё кафе,
игровой зал и зимний сад.
Мы выбираем фильм, сеанс и идём в
кинотеатр. Фильм, который мы выбрали, называется “Храброе
сердце”. Главную роль в фильме сыграл актёр Мел Гибсон. Это
очень известный и талантливый актёр.
Фильм “Храброе сердце” – это красивая и героическая
история о Шотландии в средние века. Нам очень понравился
главный герой – храбрый, сильный, настоящий патриот. Патриот –
это человек, который любит свою родину.
Нам также понравилась музыка в фильме. Но мы не знаем,
как зовут композитора, который её написал.
В фильме герои разговаривают на русском языке. К
сожалению, они иногда говорят очень быстро, поэтому мы не все

слова понимаем. Но актёры играют так хорошо, что мы понимаем
всё.
Фильм заканчивается трагически. Главный герой погиб. Эта
сцена очень эмоциональная и правдивая. Мы видим, что наши
девочки плачут.
Сеанс закончился. Мы выходим из кинотеатра и начинаем
обсуждать героев, актёров, сцены, костюмы, декорации.
Нам очень понравился фильм. Мы получили большое
удовольствие.

Знакомство

Сегодня суббота. В студенческом клубе
праздничный вечер “Давайте
познакомимся!”. Иностранные студенты
знакомятся с украинскими студентами,
которые тоже учатся в университете.
Иностранные студенты подготовили
интересный концерт.
Сначала иностранные студенты рассказывают, откуда они
приехали: из Камеруна, из Иордании, из Сирии,
из Танзании, из Палестины, из Ганы. Они
говорят, как их зовут: Девид, Ахмед, Ванесса,
Салим, Джессика. Русские студенты улыбаются
и отвечают: “Очень приятно!”, “Приятно
познакомиться!”, “Рады познакомиться!”
Потом русские студенты рассказывают, где
они учатся, как они отдыхают, как они
занимаются спортом. Они тоже говорят, как их
зовут: Андрей, Александр, Ольга, Николай,
Артём. Иностранные студенты улыбаются и отвечают:

“Очень приятно!”
Теперь концерт. Иностранные студенты поют русские и
национальные песни, танцуют народные танцы. Девид читает
стихи Александра Пушкина, а Ахмед – Тараса Шевченко.
Праздничный вечер понравился всем!

Перейти к верхней панели