Ֆիզիկա

Ֆիզիկայի ժամերը անցնում են շատ հավես եւ տարբերվող: Ընկեր Նելլիի շնորհիվ սկսեցինք սիրել ֆիզիկա առարկան: Ֆիզիկա առարկայից անցել ենք լծակի կանոնը, որը ես շատ լավ եմ հասկացել: Կարողացել եմ լուծել նաեւ խնդիրներ: Իսկ էլեկտրականությունը ինձ մեջ շատ լավ է տպավորվել: Փակ շխթայում միացման եղանակները՝ զուգահեռ եւ հաջորդական: Նաեւ շատ լավ եմ հասկացել դիմադրություն հասկացությունը: Իմացա ինչից է այն կախված: Ուսումնասիրեցինք նաեւ ինդուկցիայի երեւույթը եւ դիտեցինք օգտակար տեսանյութեր: Իսկ տարվա սկզբ այցելեցինք գիտության եւ տեխնիկայի թանգարան: Որտեղ ծանոթացանք հայ գիտնակաների գյուտերի հետ:

Էկոլոգիա

Էկոլոգիայի դասերը նույն պես անցնում են տարբերվող: Ընկեր Նելլիի հետ քննարկում ենք՝ բուսական ռեսուրսների պահպանումը, երևան քաղաքի աղբահանության խնդիրը, ինչ է ՔՄՕ-ն եւ այլն: