Month: Январь 2022

Ջրվեժի անտառապարկ

Հունվար ամսում մենք ունեցանք հետաքրքիր ճամփորդություն։ ՈՒղևորվեցինք դեպի Ջրվեժի անտառապարկ։ Այնտեղ մենք քշեցինք դահուկներ սահեցինք ձյան վրա։ Այդ անմոռանալի օրվա համար շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին։

Կիլիկիայի տարազ

Կիլիկիայի տարազ, հայկական ազգային հագուստի մի տարատեսակ, որն առանձնանում էր զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի իր ռիթմիկ ու ոճական նկարագրով։Կիլիկիայի հարս

Կիլիկյան երկու սեռի զգեստաձևերը 19-դարի սկզբին ձևավորվել էին Հայկական լեռնաշխարհից այստեղ տեղափոխված տարբեր ազգագրական խմբերի հագուստների խառնուրդից։ Այդ է պատճառը, որ նրա մեջ գերազանցում էին Բարձր Հայքի և Վասպուրականի տարազաձևերը` բնակլիմայական պայմաններից ելնելով` թեթևացած և նրբացած։ Կանայք կրում էին Վասպուրականի կնոջ գլխի հարդարանքը, առանց գլանաձև մասի և երեսը չէին ծածկում։ Մարաշում և այլուր կնոջ գլխի ոսկեշար շերիտը և գլխաշորը կրելու ձևը հատուկ էր Բարձր Հայքի տարազին։ Տեղ-տեղ կարճ բաճկոնիկը կրում էր Կարնո և Կեսարիայի զգեստի ձևերը։ Զեյթունի կանանց շրջազգեստը կրկնում էր Վասպուրականի տարազատեսքը, բայց գոգնոցը զարդազուրկ

Թագավորներից թագավորը

Ուսումնասիրել տիգրանյան տերության կառուցվածքը և մշակույթային կյանքը

Ժամկետ՝ դեկտեմբեր 6-10

Տիգրան Մեծ․ Թագավորներից թագավորը

Հիմք ընդունելով վեր նշված գրականությունը կատարել հետևյալ առաջադրանքները՝

Նյութ հրապարակել հետևյալ թեմաներով՝

  • Տիգրանյան տերության կառուցվածքը
  • Մշակութային կյանքը

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Բնագիտական նախագիծ

Նպատակ՝ ես կարծում եմ որ առողջությունը շատ կարևոր է մեր օրերում, քանի որ մենք մեր ժամանակի մեծ մասը անց ենք կանցնում համակարգիչների դիմաց։ Այս նախագծով ուզում եմ սովորեցնել մի քանի բասկետբոլային հնարքներ, որոց միջոցով կկարողանաք բասկետբոլ խաղալ ։Ժամկետ՝ Հունվարյան Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքումՄասնակիցներ-օգնականներ՝ Դավիթ Սարկիսյան Պարգև Թադևոսյան Լևոն Գալստյան Արշակ Ավետիսյան Էդուարդ ՕհանյանՆախագծի համակարգող՝ Մարզիչ-Հովհաննես Աղայան

Перейти к верхней панели