Հասարակագիտություն

Ցիկլային Ալգորրոմներ

Հասարակագիտություն առաջադրանքներ

ՄԱՅԻՍ 22-26

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ. ԸՆԴՈՒՆՎԱԾ 1996Թ.

Գլուխ 3, 4

Առաջադրանք՝

  • Առանձնացնե՛լ բուժաշխատողների իրավունքները:
Հոդված 30.Բուժաշխատողների իրավունքները

 

1. Բուժաշխատողներն իրավունք ունեն`

1) ավագ և միջին բուժաշխատողները, օրենքով սահմանված կարգով իրենց կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան, իրենց իրավասության շրջանակներում իրականացնելու առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն, իսկ կրտսեր բուժաշխատողները` իրենց իրավասության շրջանակներում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն.

2) ապահովագրելու իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) ելնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի իրավիճակից` կայացնելու ապացուցողական բժշկությամբ հիմնավորված որոշումներ` լրացուցիչ միջամտություններ կատարելու համար, որոնք նախատեսված չեն համապատասխան կլինիկական ուղեցույցներով.

4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

5) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.

6) իրենց կրթությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում բժշկական գործունեություն ծավալելու վերաբերյալ լիազոր մարմնից պահանջելու և ստանալու տեղեկանք պատշաճ մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունենալու մասին (certificate of good standing).

7) օրենքով սահմանված կարգով ստեղծելու միավորումներ կամ անդամակցելու դրանց.

8) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

  • Առանձնացնել՛ բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը:
Հոդված 31.Բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Բուժաշխատողները պարտավոր են`

1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.

2) յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն.

3) հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.

4) պացիենտին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղյակ պահել առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ, բացառությամբ պացիենտի գրավոր հրաժարման և օրենքով սահմանված այլ դեպքերի.

5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) ավագ և միջին բուժաշխատողները` օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության համակարգում.

7) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

9) իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.

10) կատարել պացիենտի վարման գործելակարգերով և ընթացակարգերով սահմանված պահանջները` օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում.

11) պահպանել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները.

12) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

2. Բուժաշխատողները օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

Հասարակագիտություն առաջադրանքներ

ՄԱՅԻՍ 15-19

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ. ԸՆԴՈՒՆՎԱԾ 1996Թ.

Գլուխ 2

ՄԱՐԴՈՒ (ՊԱՑԻԵՆՏԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Առաջադրանք՝

  • Առանձնացնել մարդու/պացիենտի/ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները:
Հոդված 14.Մարդու (պացիենտի) իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս

 

1. Յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի`

1) ընտրելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և բուժաշխատողին.

2) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս արժանանալու հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունքի.

3) հրաժարվելու բժշկական օգնություն և սպասարկում ստանալուց, բացի սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերից.

4) բժշկական օգնություն և սպասարկում ստանալու` օրենսդրությանը համապատասխան.

5) իմանալու իրեն բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բուժաշխատողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.

6) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ունենալու այցելուներ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի և լիազոր մարմնի սահմանած կարգերին համապատասխան: Սույն իրավունքը կարող է սահմանափակվել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներով` լիազոր մարմնի սահմանած դեպքերում.

7) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ցավի գնահատման և դրա համարժեք կառավարման.

8) սույն օրենքով սահմանված կարգով իրազեկ լինելու իր հիվանդությանը և համաձայնություն տալու բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար.

9) ստանալու ամբողջական տեղեկատվություն բժշկական օգնության և սպասարկման ծավալների, դրանց համար սահմանված վճարների չափի, վճարման կարգի վերաբերյալ.i

10) ծանոթանալու իր բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթերին կամ ստանալու դրանց պատճենները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով.

11) հրաժարվելու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալուց.

12) սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված իրավունքից օգտվելու դեպքում լիազորելու իր փոխարեն օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղեկատվություն ստանալու.

13) ստանալու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն.

14) իր առողջական վիճակի կամ տրամադրվող կամ առաջարկվող բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ իր միջոցների հաշվին ստանալու մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք.

15) դիմելու սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով` իր կարծիքով բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերում.

16) իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալու փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով.

17) օգտվելու օրենքով չսահմանափակված այլ իրավունքներից:

Ավանդական հայ ընտանիքը եւ նրա ձեւավորած մտածողությունը

Մինչ նահապետական ընտանիքի մասին խոսելը եկեք հասկանանք, թե ինչ ասել է նահապետական ընտանիք: Հայերի նահապետը և օրինակելի կերպարը Հայկ Նահապետն էր, ով իր մեջ ամփոփում էր հայկական ընտանիքի նահապետի հավաքական կերպարը: Նա էր, որ շրջապատված էր իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով: Հայկը նահապետին հատուկ սեր էր տածում իր նախնիների նկատմանբ՝ պահպանելով նրանց ավանդած արժեքները: Նրա ազգատոհմը շարունակվում էր մեկ այր և մեկ կին սկզբունքով, և ամուր էր պահպանվում սերունդների միջև կապը:

Նահապետական ընտանիք / Հայկ Նահապետ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 3-3 կուրս

Նահապետական ընտանիքներում սերունդները հետևում էին իրենց նահապետների սահմանած օրենքներին, որոնք էլ պարտավոր էին փոխանցել դրանք իրենց սերունդներին:

Նահապետական ընտանիքն իր մեջ ընդգրկում էր մոտավորապես 4-5 սերունդ: Այն ընդգրկում էր մեկ հոր զավակների մի քանի սերունդ՝ իրենց կանանցով, որոնք բոլորն ապրում էին մեկ հարկի տակ:

Գերդաստանի նահապետը

Գերդաստանի գլուխը կամ նահապետը ընտանիքի ավագ տղամարդն էր: Եվ հենց նա էր, որ տնօրինում էր ոչ միայն ընտանիքի ունեցվածքը, այլ նաև ընտանիքի անդամների ճակատագրերը: Նահապետի իրավունքներն անսահմանափակ էին: Նահապետը որոշ տեղերում կոչվում էր նաև տանուտեր:

Գերդաստանի բոլոր անդամները պարտավոր էին իրենց բոլոր արարքների համար հաշիվ տալ նահապետին, սակայն ինքը՝ նահապետը, հաշվետու չէր ոչ ոքի առաջ: Իսկ գերդաստանի խնդիրները և հարցերը լուծելու համար նահապետը խորհրդակցում էր այլ տարեց տղամարդկանց հետ: Ճաշելիս նահապետը միշտ նստում էր սեղանի գլխին, և առանց նահապետի ոչ ոք իրավունք չուներ սեղանի շուրջ նստել:

Երբ նահապետական ընտանիքում տարաձայնություններ կամ առանձնացման հարց էր առաջանում, տան նահապետը հավաքում էր տղամարդկանց և ասում. «Ջուրը, որ նեխում է, պետք է բաց թողնես, ով որ պետք է բաժանվի՝ թող բաժանվի»: Սակայն բաժանվողներն ու առանձնացողները նույնպես հեռու չէին գնում և հաճախ հաստատվում էին նույն թաղում կամ գյուղում:Երբ նահապետը մահանում էր, նրա պարտականություններն ու իրավունքները ստանձնում էր ավագ որդին՝ այդպիսով դառնալով գերդաստանի նոր նահապետը:

Դերաբաժանումը նահապետական ընտանիքներում

Նահապետական ընտանիքներում գործում էր աշխատանքի սեռատարիքային բաժանում: Նահապետական շրջանում տան կուտակված գումարն ու ունեցվածքը պահպանվում էր նահապետի կնոջ մոտ, նրա ձեռքում էր գտնվում նաև տան մառանի բանալիները:Ընտանիքի յուրաքանչյուր տղամարդ ուներ իրեն վստահված աշխատանքը: Տնտեսության հիմնական ճյուղերը` երկրագործությունն ու անասնապահությունը, վարում էին տղամարդիկ, իսկ կանանց պարտավորությունների մեջ մտնում էին տնային տնտեսության վարումը, գյուղատնտեսական հումքի մշակումը, տեսակավորումը, պահեստավորումը. այստեղից էլ` «Տղամարդը

դրսի պատ է, կինը` ներսի» ասացվածքը

Նահապետական ընտանիքի առօրյան

Իսկ տան ներքին աշխատանքները նահապետի կինը բաժանում էր իր հարսների միջև: Հաց թխելն ու ճաշ եփելը վստահվում էր ավագ հարսներին: Սակայն բոլորն էլ պետք է մասնակցեին թել մանելու և գործելու աշխատանքներին: Երեխաները նույնպես ունեին իրենց համար նախատեսված աշխատանքը, որը նրանց պատրաստում էր հետագա կյանքին:Ճաշը նահապետական ընտանիքներում մի մեծ ծիսակարգ էր: Նախ ճաշի էին նստում տղամարդիկ, իսկ այնուհետև կանայք երեխաների հետ:

Կինը նահապետական ընտանիքներումՆահապետից հետո ընտանիքում երկրորդ մարդը, նահապետի օգնականն ու ընտանիքում նրա բարձր հեղինակությունը պահողն իր կինն էր: Կնոջ կարևորագույն պարտականությունը տան կրակն անշեջ պահելն էր: Կնոջ մահն անգամ շատ հաճախ համեմատվում էր օջախի կրակը մարելու հետ:

Ըստ Խրիմյան Հայրիկի՝ տան շենությունը կախված էր կնոջից և հաճախ տունն ու կինը նույնացվում էին: «Տուն ունի՞ս» կամ «տուն առե՞լ իս» արտահայտությունները կապված էին կին ունենալու հետ:Նահապետական ընտանիքԸնտանիքի մեծ կինը / լուսանկարը՝ «Կէան» մշակութային կենտրոնիԿնոջ գլխավոր դերը մայրությունն էր և երեխաների դաստիարակությունը: Հղի կինը և մայրը բոլոր ժամանակաշրջաններում եղել են պաշտամունքի առարկա: Նահապետի կնոջ պարտքն էր հարսներին և թոռներին սովորեցնել ինչպես իրենց գերդաստանի ավանդույթներն ու պատմությունը, այնպես էլ ազգային մշակույթը, ծեսերը և ավանդույթները:

Եվ այսպիսով, կինն ընտանիքում համարվում էր նաև էթնիկ ինքնագիտակցության սերմանողն ու տարածողը: Թեև նահապետի կնոջ իշխանությունը տարածվում էր հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների և երեխաների վրա, սակայն նա հարգված էր ընտանիքի բոլոր անդամների կողմից: Հենց նա էր հանդիսանում նահապետի խորհրդականն ու տան անդորրը հսկողը:Նահապետական ընտանիք Նահապետական ընտանիք / լավաշ թխելու արարողությունըՀնում հայ թագուհիներն ու իշխանուհիներն իրավունք ունեին առանց իրենց ամուսինների իմացության հրամաններ արձակել, բռնել կամ բաց թողնել գերիներին, ճաշկերույթներ կազմակերպել և մասնակցել արքունական ժողովներին:Ամուսնությունները գերդաստանների միջևԵրիտասարդների միջև ամուսնությունները որոշում էին գերդաստանի անդամները, և շատ ժամանկ ամուսնությունները ոչ այլ ինչ էին, քան գերդաստանների միջև կնքվող համաձայնություններ:

Երկու գերդաստանները որոշում էին ամուսնացնել իրենց զավակներին մի քանի պատճառով՝ հարմար էր, հարուստ էր, գլխագինը մեծ էր կամ օժիտն էր լավը: Շատ հաճախ երիտասարդները միմյանց հանդիպում էին միայն ամուսնության օրը: Ընտանիքի ավագ կանայք, տղայի մոր հետ միասին գնում էին աղջկատեսի: Եթե աղջկա ծնողները նույնպես համաձայն էին, նրանք թույլ էին տալիս իրենց աղջկան զննել: Աղջկան ստուգելու համար նրան թել ու ասեղ էին տալիս, որպեսզի թելեր:

Սրա միջոցով նրանք ստուգում էին աղջկա տեսողությունը: Իսկ լսողությունը ստուգելու համար շատ ցածր ձայնով հարց էին տալիս:Ավանդական հարսանիք / լուսանկարը՝ mshk.amԱվանդական հարսանիք / լուսանկարը՝ mshk.amԱղջկան հավանելուց հետո տղայի մայրը համբուրում էր աղջկա այտը և մի ոսկե դրամ դնում աղջկա ափի մեջ: իսկ եթե չէին հավանում, ապա առանց հյուրասիրվելու հեռանում էին աղջկա տանից:Շատ տարածված էր նաև օրորոցային նշանդրեքները կամ, այսպես կոչված, օրօրոցախազը: Նորածին աղջկա օրորոցի վրա տղայի ծնողները խազ էին անում, որը նշան էր հանդիսանում, որ աղջիկը ապագայում պետք է ամուսնանար իրենց տղայի հետ:

Այսպիսի նշանադրությունները պայմանավորված էին գերդաստանների միջև բարեկամություն հաստատելու ձգտումով:Սակայն չէին խրախուսվում ամուսնությունները գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև: Գյուղի աղջիկը կարող էր քաղաք հարս գալ միայն եթե շատ գեղեցիկ էր կամ շատ հարուստ:ՏոհմածառՏոհմածառը սերունդների համար հանդիսացել է իրենց գերդաստանի պատմության վկայությունը: Տոհմածառում նշվում էին գերդաստանի միայն արական սեռի ներկայացուցիչների անունները: Քանի որ արու զավակներն էին, որ շարունակում էին տոհմածառի ճյուղերը: Աղջիկները համարվում էին ուրիշի տան ճրագը և օջախը շենացնողը:

Նահապետական ընտանիքՆահապետական ընտանիք / Թումանյանը իր ընտանիքի հետԵվ նոր ամուսնացած տղամարդու նպատակն ու պարտականությունը հենց իր տոհմածառի ճյուղերն ավելացնելն էր: Ըստ սասունցիների՝ տղան համարվում է չար կամեցողի աչքի փուշը, իսկ աղջիկը համարվում էր դրսի ծառի պտուղը:Նահապետական ընտանիքների այսպիսի տեսակները գոյատևեցին մինչև 20-րդ դարի 30-ական թվականները: Այսպիսի ընտանիքների որոշ մնացուկներ պահպանվել էին հայկական գյուղերում, սակայն տնտեսության զարգացումը, դրամական միավորի առաջացումը և պանդխտությունը հանգեցրին նահապետական ընտանիքների վերացմանը:Սակայն նահապետական ընտանիքներում գործող մի շարք ավանդույթներ այսօր էլ պահպանվել են հայկական ընտանիքներում:

Կրթության իրավունքը

Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է

Պետությունը  բոլոր համապատասխան միջոցներով պետք է ապահովի բարձրագույն կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների:

Հանրակրթության համակարգում համախառն ընդգրկվածության մակարդակը վերջին տարիներին կազմել է միջինը մոտ 90%, մինչդեռ ընդգրկվածությունը միջնակարգ կրթության բարձր դասարաններում կազմում է մոտ 74%։ կրթությունը չունի համապետական  մեխանիզմներ՝ հայտնաբերելու և հետևելու դպրոցից դուրս մնացած կամ դուրս մնալու վտանգի  առջև կանգնած երեխաներին: դպրոց չհաճախելու ամենատարածված ռիսկային գործոններն են՝ հաշմանդամությունը, ծայրահեղ աղքատությունը, երեխայի աշխատանքը, էթնիկական ծագումը և փախստականի կարգավիճակը։

Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև 18 տարեկան անձանց վրա։ Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված համապատասխան պետական մարմինները:

Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով:

Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով:

ԿԱՆԱՆՑ և ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

1. Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:2. Սույն օրենքի խնդիրներն են ապահովել կանանց և տղամարդկանց`1) իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության իրական հավասարությունը, նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը և խտրականության բացառումը.2) հնարավորությունների հավասարությունը.3) արդյունքի հավասարությունը:. Սույն օրենքում օգտագործվող հասկացություններից են։

գենդերային հավասարություն` կանանց և տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ և դրա իրականացման համար հավասար հնարավորություններ, որոնք հնարավորություն են ընձեռում անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար. գենդերային իրավահավասարություն` օրենքի առաջ կանանց և տղամարդկանց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության հավասարություն` օրենքով սահմանված բացառությունների հաշվառմամբ.Գենդերային խտրականության դրսևորում է համարվում`— ընտանիքում (ընտանեկան պարտականությունների անհավասար բաշխման, հղիության ստիպողական ընդհատման, արգելքների և այլնի միջոցով),— աշխատաշուկայում (միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությամբ, աշխատավարձի փոփոխությամբ` բարձրացմամբ կամ իջեցմամբ, կամ աշխատանքի պայմանների վատթարացմամբ):— գենդերային խտրականության ձևերից են գենդերային բռնությունը, սեռական ոտնձգությունը, սեռական հետապնդումը:— գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով,— այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետևանքներ՝ որոշակի սեռի անձանց վնաս պատճառելով:

Արդարություն

Ինչ է արդարություն

Արդարություն նշանակում է ճշմարտություն։ Արդարությունը նաև կապված է ներդաշնակության հետ։ Արդարությունը կապվում է նաև օբյեկտիվեւթյան կամ անաչառության հետ։

Որենք են արդարության իրավական և բարոյական նորմերը։

Որ՞ն է արդարության բարոյական կողմը։Ազատության բարոյական կողմն առնչվում է ճշտի և սխալի, բարու և չարի, արդարի և անարդարի, պարտքի և խղճի մասին մարդկանց պատկերացումներին։ Բարոյականությունն առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ։ Նա թելադրում է մեզ անել ինչ-որ բան կամ արգելում է կատարել մեկ այլ բան։ Չնայած դրան՝ բարոյականի և իրավականի միջև հստակ սահմաններ դնելը դժվար է։

Որենք են արդարության տեսակները։

Որ՞ն է արդարության իրավական կողմը։Օրենսդրության կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է։ Այսինքն՝ եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա սահմանված պատիժը պետք է համապատասխան, համարժեք լինի նրա կատարած արարքին։ Օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտեր ստեղծում է պետական իշխանությունը, որն ապահովում է դրանց կատարումը։ Այդ նպատակով ստեղծված են պետական համապատասխան մարմիններ՝ դատարաններ, ոստիկություն, քրեակատարողական հիմնարկներ և այլն։

Մարդը և հասարակությունը

Ըստ Դյուրկհեյմի՝ հասարակությունը մարդկանց հանրագումարը չէ, այլ ուրիշ մի բան, որը, ճիշտ հակառակը, ազդում է այն մարդկանց վրա, որոնք կազմում են հասարակություն, ուստի նա տարբերակում է երկու տիպի գիտակցություն՝ անհատական և կոլեկտիվ: Դյուրկհեյմն առաջ է քաշում «սոցիալական փաստեր» հասկացությունը: Դրանք հասարակության կողմից ներդրված են հարկադրաբար, ինչը մարդը նույնիսկ չի գիտակցում: Այդ սոցիալական փաստերն են մտածողության, գործունեության և անգամ զգացողության եղանակները, որոնք Դյուրկհեյմը համարում է անհատական գիտակցությունից դուրս:

Դյուրկհեյմն ասում էր՝ եթե մեզ թվում է, թե մարդկային ընտանիքի հիմքում ընկած է յուրաքանչյուր մարդուն հատուկ զգացմունքների արտահայտություն, այդ դեպքում մենք փոխում ենք պատճառը հետևանքով: Ընդհակառակը, ազգակցական հարաբերությունների սոցիալական կազմակերկերմն է պայմանավորում համապատասխան զգացմունքների առկայությունը ծնողների և որդիների միջև…

Հետազոտություններ կան, որ ծիծաղը միայն մարդուն է հատուկ: Միայնակ մարդը չի ծիծաղում, նա սովորում է ծիծաղել հասարակությունում: Երեխան սկզբից չի ծիծաղում, մայրն է իրեն սովորեցնում ծիծաղել: Կենդանիները չեն ծիծաղում, ժպիտը կա, բայց ոչ ծիծաղը: Ծիծաղը սոցիալական փաստ է: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փորձում են ցույց տալ, որ դա միայն մարդուն հատուկ մի բան է՝ ստեղծված կոլեկտիվում: Վյաչեսլավ Իվանովը հարցազրույցներից մեկի ժամանակ քննարկում էր կենդանական աշխարհից մեզ հասած ատամներ ցույց տալը՝ ժպիտը: Կենդանիների մոտ դա ագրեսիվ ժեստ է, նաև պաշտպանական, օրինակ՝ ատամները ցույց տվող կապիկի դեպքում: Ամերիկյան հասարակությանը եթե նայենք, կնկատենք ամեն քայլափոխին ժպտալը, եթե դու աչքերով հանդիպում ես մեկին, համաձայն էթիկայի կանոնների՝ պետք է ժպտալ: Եթե դու ժպտում ես, վտանգ չկա, անգամ եթե անծանոթ ենք: Կենդանական աշխարհում ատամ ցույց տալով պաշտպանում ես, մարդկային աշխարհում, իհարկե, դա վերափոխվել է…

Ըստ Դյուրկհեյմի՝ մարդը լաց է լինում, ոչ թե այն պատճառով, որ վախենում է, այլ վախենում է այն պատճառով, որ լաց է լինում: Այսինքն հասարակությունը մտցնում է մարդու մեջ լաց լինելու պահանջը, որից էլ բխում է իր վախենալը…

Բնությունը եւ մարդը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն

անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Կիլիկիայի տարազ

Կիլիկիայի տարազ, հայկական ազգային հագուստի մի տարատեսակ, որն առանձնանում էր զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի իր ռիթմիկ ու ոճական նկարագրով։Կիլիկիայի հարս

Կիլիկյան երկու սեռի զգեստաձևերը 19-դարի սկզբին ձևավորվել էին Հայկական լեռնաշխարհից այստեղ տեղափոխված տարբեր ազգագրական խմբերի հագուստների խառնուրդից։ Այդ է պատճառը, որ նրա մեջ գերազանցում էին Բարձր Հայքի և Վասպուրականի տարազաձևերը` բնակլիմայական պայմաններից ելնելով` թեթևացած և նրբացած։ Կանայք կրում էին Վասպուրականի կնոջ գլխի հարդարանքը, առանց գլանաձև մասի և երեսը չէին ծածկում։ Մարաշում և այլուր կնոջ գլխի ոսկեշար շերիտը և գլխաշորը կրելու ձևը հատուկ էր Բարձր Հայքի տարազին։ Տեղ-տեղ կարճ բաճկոնիկը կրում էր Կարնո և Կեսարիայի զգեստի ձևերը։ Զեյթունի կանանց շրջազգեստը կրկնում էր Վասպուրականի տարազատեսքը, բայց գոգնոցը զարդազուրկ

Перейти к верхней панели