Աշխարհագրություն

Հետազոտական աշխատանք

Սևանա լճի հիմնախնդիրները

Այսօր գրեթե ամբողջ աշխարհը ջրի սակավության խնդիր ունի: Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները, ինչը հանգեցնում է նրան, որ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը: Հայկական լեռնաշխարհում գտնվող Սեւանա լիճը հայտնի է իր քաղցրահամ ջրերով, բայց այն հիմնախնդիրները, որոնք հանգիստ չեն տալիս լճին, մեծ վտանգի տակ են դնում վերջինիս գոյությունը: Լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա:

Լճի ջուրը սկսել է կեղտոտվել, որին նպաստում են մի քանի գործոններ՝ հանքարդյունաբերություն, կոյուղաջրեր, ափամերձ անտառների ջրածածկում, ջրի մակարդակի տատանումներ, ձկնապաշարի ոչնչացում: Սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ 20.2 մ-ով:

Սևանա լիճ

Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում: Ջրի մակարդակի իջեցումր նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը:

Այս շերտը թույլ չի տալիս, որ տիղմը խառնվի լճին, բայց, քանի որ, լճի ծավալը օրեցօր նվազում է, ապա խախտվում է նաեւ այս շերտի գործառույթները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-ի ընթացքում Օգոստոսի 10-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր: Այս տարի Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.61մ:

Վերջին 10 տարվա ընթացքում Սեւանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: 2017 թվականին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Այս ամենը, իհարկե, չմնաց անհետեւանք. լճի ջուրը սկսեց պատվել կապտականաչ ջրիմուռներով:«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցացիա» ՀԿ-Ի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով՝ Սեւանա լճի այսօրվա վիճակը պատահականություն չէ. «Ես դա ընկալում եմ որպես լճի ճիչ, օգնության կարիքի ճիչ:

Ջրի մեջ, որտեղ ակտիվ ծաղկում կա, այնտեղ նաեւ թունավոր նյութեր կան: Եթե այսպես շարունակենք վերաբերվել՝ լճի փոխարեն ճահիճ կունենանք: Կապույտ, կանաչ ջրիմուռներով ծաղկումը ցուցանիշ է, որ լիճն ակտիվ կերպով գնում է ճահճացման»:Այդ ջրիմուռները վնասում են ոչ միայն լճին, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Կապտականաչները կարող են արտադրել տոքսիններ, որոնք ազդում են մարդկանց առողջության վրա:

Նեյրոոտոքինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները՝ լյարդը, ու դերմատոքսինները ՝մաշկը եվ լորձաթաղանթները: Սրանք կարող են դառնալ ավելի ծանր հիվանդությունների պատճառ, առաջացնում են կաթված եւ խթանում ուռուցքի զարգացմանը:Սեւանա լճում փոխվել է ջրի որակը: Այս փոփոխության պատճառ է դարձել կենցաղային և արտադրական թափոնները, գյուղատնտեսական գործոնեությունը:

Նախկինում ափերի շրջակայքից չմաքրված աղբը հայտնվել է ջրում: Լճի տարածքում բացակայում են կառաարվող կենտրոնացած աղբավայրերը: Դրա հետեւանքով առաջացել են աղբի կուտակման բազմաթիվ վայրեր: Մարդիկ աղբը թափում են գետերի ու առուների հուների մեջ: Հաճախակի են նաեւ ուղղակի արտանետումները լճի մեջ:

Գաղտնիք չէ, որ ՍԵանա լիճ կեղտաջրեր լցվում են բոլոր ավազաններից, որոնք ոչ պակաս վտանք են ներկայացբում լճի համար: ՀՀ բնապահպանության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ մշակել է ծրագիր՝ Սեւանա լճում կեղտաջրերի մաքրման համակարգերի համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ԱԺ տարածքային, կառավարման տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանությանհարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանականլսումներին այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար ԷրիկԳրիգորյանը:

«Պետք է սահմանափակել այդ կեղտաջրերի մուտքը Սեւանա լիճ: Առաջին քայլըբնակավայրերից կենտրոնացված կեղտաջրերի մաքրման կայանների վրա կենսաբանական մաքրմանլրացուցիչ կարողությունների հիմնումն է: Երկրորդը`ափամերձ տարածքներում գործող կենտրոններին լոկալ մաքրման կայանների տեղադրման պահանջնէ: Մենք դա արդեն նախաձեռնել ենք. կա տեղական կազմակերպություն, որ պատրաստ է այդ պահանջակըբավարարել»:

Հանքաարդյունաբերություն

«GeoProMining Gold» ընկերությունը, որը ցանկանում է մեծ ծավալներով հանքաքար տեղափոխելգործարան, որոշում է կայացրել տեղադրել մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքը եւ իրենոչ պետքական թափոնները թողնել հանքավայրում:Այս ամբողջ թափոնները կուտակվում են Սեւանա լճում եւ նրան պատում խիստ վտանգավոր նյութերով:Այս տեսակավորման եւ ջարդման նախագիծը խախտում է «Սեւանա լճի մասին» օրենքը(հոդված10.1)`«կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանալճի Էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեղող ցանկացած տեսակի գործողություն»: Նախագծում նշված է, որ հանքաքարերի արդյունահանման ընթացքւմ առաջացած լցակույտերը պետք է օգտագործվեն ճանապարհների խճապատման համար, սակայն դրանք լցվում են ճանապարհներին եւ ամբողջ վնասակարնյութերը տանում են Սեւանա լիճ:

Ամուլսար

Չնայած հանքային ջրերի աղբյուրնեի՝ երեք պաշտպանական գոտիներում արգելված է որեւէ տնտեսական գործունեություն ծավալել, բայց հանքը շահագործող ընկերությունը՝ «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայտարարել է հանքի շահագործումը սկսելու մասին որոշում: Ընկերությունը, չունենալով ոչ մի փորձ հանքարդյունաբերության ոլորտում, փորձեր է շահագործել հանքավայրեր Թուրքիայում, Կոսովոյում եւ Վրաստանում, սակայն գործունեությունն ակտիվ փուլ չի տեղափոխվել:

Այս ամենից հետո այս ընկերությանը հաջողվում է ՀՀ կառավարությունից ստանալ Ամուլսարի շահագործման բոլոր իրավասոությունները եւ անարգել կատարել շահագործում: Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեղցությունների գնահատականները Լիդիան Արմենիա ընկերությունը ներկայացրել է Հայաստանի Էներգետիկ Ենթակառուցվածքների, բնական պաշարների եւ բնապահպանության նախարարություններին: Վերջիններս էլ տվել են բոլոր տեսակի արտոնագրերը եւ թույլտվությունները՝ առանց սեփական փորձաքննությունները կատարելու: Գաղտնիք չէ, որ հանքը մեծ վնաս է հասցնում հանքային ջրերի աղբյուրներին եւ Սեւանա լճի ավազանին:

Ձկնաբուծություն, ձկնագողություն։

Լճի մակարդակի իջեցումից հետո այն վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը, պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադարձավ կենդանական և բուսական աշխարհի վրա: Իշխանի որոշ տեսակների վերացումը պայմանավորված է ջրի մակարդակի իջեցմամբ:

Այդ ձկնատեսակները ձվադրում են միայն ափամերձ տարածքներում և ջրի նվազման հետևանքով դրանք ոչնչացվել են: Մյուս ենթատեսակներն էլ ձվադրում են հիմնականում գետերում, որտեղ ձուկ որսալը շատ ավելի հեշտ է:Սեւանում բնակվող իշխաննի 4 ցեղատեսակներից 2-ը՝ ձմեռայինբաշտակը եւ բոջակը, անվերադարձ կորել են համաշխարհային կենսաբազմազանության համար,իսկ գեղարքունին եւ ամառային բախտակը մնացելեն ՝ ի հաշիվ արհեստական վերարտադրության:

2018թ-ին Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սևանա լիճ թափվող գետեր բաց է թողել 90 000 հատ մանրաձուկ: Մոտ 20.000-ը բաց է թողնվել Սևանի ավազանին պատկանող Կարճաղբյուր գետի ստորին հոսանքում, իսկ շուրջ 40.000-ը՝ Մասրիկ գետի ստորին հոսանքում: Խեցգետինները ներմուծվել են 1980 թ.-ին եւ սկսել են արագ բազմանալ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խեցգետինընույնպես այսօր գերորսի պատճառով ոչնչացման վտանգի տակ են:

Շիրակի մարզ (նախագիծ)

Խմբային աշխատանքի մասնակիցներն են Ավետիսյան Արմեն և Լևոն Գալստյան.

Շիրակի մարզի տեսարժան վայրերը
Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի միջև: Թռչկանը երկրի ամենաբարձր ջրվեժն է (23 մետր)։ Այն 2008 թվականին ընդգրկվել է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում:

Մարմաշենի վանքը

Մարմաշենի վանքը ևս մեկ տեսարժան վայր է Շիրակի մարզում: Գտնվում է Գյումրի քաղաքից 10 կմ հեռավորության վրա, Մարմաշեն գյուղի գեղատեսիլ շրջակայքում: Բաղկացած է հինգ եկեղեցիներից՝ կառուցված կարմիր տուֆից։

Շիրակի օդանավակայանը և երկաթգծի կայարանը

Շիրակի միջազգային օդանավակայանը կառուցվել է 1961 թվականին: 2014 թվականից ի վեր Գյումրու օդանավակայանը ազատվել է ավիահարկերից` այն ավելի գրավիչ դարձնելով ցածր գներով ավիաընկերությունների համար:

Գյումրու երկաթուղային հանգույցը Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ամենահին և ամենախոշոր կենտրոնն է: Այն հիմնադրվել է 1897 թվականին և կապել է Ալեքսանդրապոլը Թիֆլիս քաղաքի հետ: Հետագայում երկաթուղային նոր գծեր են ավելացվել, և Գյումրին դարձել է կարևոր երկաթուղային հանգույց:

Շիրակի մարզի բնակչությունը

2011 թվականի մարդահամարի տվյալներով, Շիրակում բնակվում է 251 940 մարդ, որից 99.13% -ը հայեր են: Տեղացիները հայտնի են իրենց հումորի սուր զգացումով և հյուրընկալությամբ:

Շիրակի մարզի կլիման

Շիրակի մարզում կլիման բնութագրվում է ցուրտ և ձյունառատ ձմեռներով (նվազագույն ջերմաստիճանը կարող է հասնել — 40 ° C) և համեմատաբար տաք (36 ° C)։

Գյումրու պատմությունը

Գյումրին գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան մասում և հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը: Քաղաքի անունը փոխվել է մի քանի անգամ

Դժբախտաբար, քաղաքը մեծապես տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժից: Զոհերի թիվը հասել է ավելի քան 17.000, վիրավորներինը՝ 25.000: Երկրաշարժից քանդվել էին ոչ միայն տներ ու բնակելի շենքեր, այլև Լենինականի ամենակարևոր արդյունաբերական գործարանները: 

Իհարկե, սարսափելի երկրաշարժից փրկվածները, նորից ելան ոտքի և տարիների ընթացքում վերակառուցեցին քաղաքը: Այժմ Գյումրին հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը, թեև քաղաքի ցավը երբեք չի մոռացվում։

Գյումրու տեսարժան վայրերը

Գյումրին տարիներ շարունակ համարվել է Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, որտեղ հաջողվել է ինչ-որ հրաշքով պահպանվել 19-րդ դարի մթնոլորտը: Գյումրու Կումայրի պատմական շրջանը Հայաստանի Հանրապետության այն եզակի վայրերից է, որտեղ կարելի է տեսնել պատմական հայկական քաղաքային ճարտարապետության վառ նմուշներ:

Վայոց ձորի մարզ

Տարածքը2 308 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը7.8%
Համայնքներ, 2016թ. տարեսկզբի դրությամբ44
Քաղաքներ3
Գյուղեր52
Բնակչության թվաքանակը 2016թ. տարեսկզբի դրությամբ50.8 հազ. մարդ
այդ թվում`
քաղաքային17.7 հազ. մարդ
գյուղական33.1 հազ. մարդ
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում մարզի բնակչության թվաքանակի
տեսակարար կշիռը
1.7 %
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը34.8 %
Գյուղատնտեսական նշանակության հողեր190 332.9 հա
Այդ թվում`վարելահողեր15 955.1 հա

ՀՀ Վայոց ձորի մարզը գտնվում է հանրապետության հարավային հատվածում: Մարզը պետական սահմանով հարավում սահմանակից է Նախիջևանին, հյուսիսումՀՀ Գեղարքունիքի մարզին, արևելքում ՀՀ
Սյունիքի մարզին և արևմուտքումՀՀ Արարատի մարզին: ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն: ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13 240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ
ջրվեժը (60 մ):
ՀՀ Վայոց ձորի մարզի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային էցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է +41օC-ի, իսկ բացարձակ նվազագույնը -35օC-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:
2015թ.-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները հանրապետության
համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, որի արտադրանքը կազմել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 64.5 %-ը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև թռչնաբուծությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի «Ջերմուկ» հանքային
ջրերի և խաղողի գինու արտադրությունները:

Առաջադրանքներ

1․Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Դույզն-ինչ, ներկա-բացակա, քաղաքից քաղաք, ֆրանս-գերմանական, իննից տասը, քսան-քսանհինգ, կուշտ- կուշտ

2․Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն.

Շունչ քաշել:

մատը մատին չտալ, բերան ծռել, ականջի ետև գցել

3․Բառարանի օգնությամբ բացատրել հետևյալ բառերի իմաստները․

Ապարոշ, անթեղել, մատռվակ, պարտակել, ստեպղին

4․Հետևյալ գոյականներից ածանցների միջոցով կազմել ածականներ․

Վախ, նյութ, լեզու, գլուխ, Մոսկվա, ջուր, աստղ

5․Ընդգծել ճիշտ ձևերը․

Փախնել-փախչել, կպնել-կպչել, շնշնկան-շնկշնկան, հայթայթել-հայթհայթել, հագնել-հագնվել

Հայաստանի ջրամբարներ

Հայաստանի ջրամբարները հետևյալն են՝ Ախուրյանի ջրամբար, Արփի լճի ջրամբար, Բերքաբերի ջրամբար, Սևաբերդի ջրամբար, Վարդաքարի ջրամբար և այլն։

Ախուրյանի ջրամբար

Ախուրյան գետի վրա կառուցված արհեստական լիճ ՀՀ և Թուրքիայի սահմանագըլխին: Մակերեսը կազմում է 54 կմ² , ջրի ծավալը` 525 մլն մ³: Ոռոգում է Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերի հողերը:

Արփի լճի ջրամբար

Նախկինում լիճ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում, 1950-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 կմ², խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն մ³

Բերքաբերի ջրամբար

Արհեստական լիճ Տավուշի մարզում` Ջողազ գետի վրա: Ջրի ծավալը 43 մլն մ³ : Ծառայում է Տավուշի մարզի հողերը ոռոգելու համար:

Կեչուտի ջրամբար

Արհեստական լիճ Վայոց ձորի մարզում, Արփա գետի հովտում, Ջերմուկ քաղաքի մոտ: Ծառայում է Արփա-Սևան ջրատարով Արփա գետի ջրերի մի մասը Սևանա լիճ մղելու համար: Մակերեսը` 130 հա, ջրի ծավալը` 24 մլն մ³

Մանթաշի ջրամբար

Ջրամբար Շիրակի մարզում, Արագած լեռնազանգվածի հս-արմ. լանջին, Մանթաշ գետի վրա: Մակերեսը` 0,76 հա, ջրի ծավալը` 7,0 մլն մ³

Սպանդարյանի ջրամբար

Արհեստական լիճ Սյունիքի մարզում, Որոտան գետի վերին հոսանքի վրա: Ծառայում է Որոտանի կասկադի ՀԷԿ- երին սնելու և Որոտան գետի հոսքի մի մասը Սևանա լիճ տեղափոխելու (Կեչուտի ջրամբարի միջոցով) համար: Մակերեսը` 14,1 կմ², ջրի ծավալը` 237 մլն մ³

Ազատի ջրամբար

Ջրամբար ՀՀ Արարատի մարզում՝  Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Սնվում է նաև աղբյուրներից։ Օգտագործվում է ոռոգման համար։

Մեծավանի ջրամբար

Ջրամբար Լոռու մարզում, Տաշիր գետի վրա, Մեծավան գյուղից 1 կմ հս-արմ.: Մակերեսը` 330 հա, ծավալը` 5,4 մլն մ³:

Աղբյուրակի ջրամբար

Ջրամբար Կոտայքի մարզում, Հրազդան գետի վրա, Հրազդան քաղաքի տարածքում, Արգելի ՀԷԿ-ի արհեստական ջրավազանը: Բարձրությունը ծովի մակարդակից 1695 մ է, մակերեսը` 133 հա, ջրի ծավալը` 5,8 մլն մ³

Սառնաղբյուրի ջրամբար

Արհեստական լիճ Շիրակի մարզում, Ճլկան գետի վրա: Ջրի ծավալը` 4,5 մլն մ³, բարձրությունը ծովի մակարդակից` 1854 մ: Մակերեսը` 0,56 կմ²: Ոռոգում է Շիրակի մարզի հողերը

Սևաբերդի ջրամբար

Արհեստական լիճ Կոտայքի մարզում, Գեղամա լեռների արմ. լանջին, Սևաբերդ գյուղի արմ. մասում: Մակերեսը` 1200 հա, ջրի ծավալը` 6 մլն մ³, բարձրությունը ծովի մակարդակից` 1970 մ

Վարդաքարի ջրամբար

Արհեստական լիճ Շիրակի սարահարթում` Կարկաչան գետի վրա: Մակերեսը` 80 հա, ջրի ծավալը` 5,0 մլն մ³: Ոռոգում է Շիրակի մարզի հողերը

Տավուշի ջրամբար

Արհեստական լիճ Տավուշի մարզում՝ Տավուշ գետի վրա: Մակերեսը` 40 հա, ջրի ծավալը` 4,5 մլն մ³ : Ոռոգում է Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ և Տավուշ գյուղերի հողերը

Տոլորսի ջրամբար

Արհեստական լիճ Սյունիքի մարզում` Այրիգետի և Սիսիան գետի վրա: Մակերեսը` 4,5 կմ², ջրի ծավալը` 82 մլն մ³: Հիմնականում ծառայում է Շամբի և Տաթևի ՀԷԿ- երը սնելու համար, նաև ոռոգում է Սյունիքի մարզի հողերը

Մարմարիկի ջրամբար

Գտնվում է Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա: Այս ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 միլիոն խոր.մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խոր.մ` օգտակար ծավալ: Ջրամբարը սկզբնապես կառուցվել էր 1974 թ. նոյեմբերին, սակայն երբեք չէր շահագործվել: Ջրամբարի պլանավորված ջուր լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խոր.մ բնահող սահեց դեպի ստորին բյեֆը

Երևանյան լիճ

Արհեստական ջրամբար Երևան քաղաքի հվ-արմ. մասում, Հրազդանի կիրճում: Մակերեսը` 65 հա, միջին խորությունը` 8 մ, ջրի ծավալը` շուրջ 5 մլն մ³

Հերհերի ջրամբար

Արհեստական ջրամբար Վայոց Ձորում, ընդհանուր ծավալը 26 մլն մ³, օգտակար ծավալը 23 մլն մ³, պատվարի բարձրությունը 74 մ

Խնձորուտի ջրամբար

Արհեստական ջրամբար Տավուշի մարզում, Խնձորուտ գետի վրա:Ջրի ծավալը 4 մլն մ³

Դավիթ-Բեկի ջրամբար

 Գտնվում է Սյունիքի մարզում՝ Նոր Առաջաձոր գյուղի մոտ

Մայրաքաղաք Դվին

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում Դվին մայրաքաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առեւտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:

Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:

Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:

Ռո­­­­­­­բերտ Կեր-Պորտերը` 1817 թ. այցելելով Դվինի ավերակներ. «Ես գտնվում էի մի քաղա­քում, որից ոչինչ չէր մնացել, այլևս չկային ոչ կոթող, ոչ գմբեթ և ոչ էլ բնակարանի պատ, ամեն ինչ խորտակված էր: Անիում ես ինձ գտա շրջապատված հսկայական մեծության գերագույն հուշարձաններով: Արտաշատում (Դվինում), ես կանգնեցի նրա գերեզմանի վրա»:

Գեղարքունիքի մարզ: (Խմբային աշխատանք)

Մասնակիցներ՝ Դավիթ Սարկիսան, Արմանուշ Ղազարյան, Լևոն Գալստյան, Սեդրակ Հովհաննիսյան:

Տարածքը՝ 5349կմ2 Բնակչություն՝ 235 հազ. Բնակիչ Կենտրոնը՝ ք. Գավառ

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը

 Գեղարքունիքը կազմավորվել է Գավառի,
Մարտունու, Սևանի, Վարդենիսի և
Ճամբարակի նախկին վարչական
շրջանների միավորումից։ Գեղարքունիքի
մարզն իր տարածքով ամենամեծն է։
Մարզի ¼-ը ծածկված է Սևանա լճի ջրով

Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք
աշխարհի մի մասը՝ հիմնականում Գեղարքունիքի,
Սոթքի և Արեգունու գավառները

Մարզը հյուսիսից սահմանակից է Տավուշի
մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և ԼՂՀ-ին,
հարավից՝ Վայոց ձորի, արևմուտքից՝
Կոտայքի և Արարատի մարզերին։

Մյուս մարզերի համեմատությամբ
Գեղարքունիքի տրանսպորտային
աշխարհագրական դիրքը պակաս
նպաստավոր է, ինչը, ընդհանուր
առմամբ, փակուղի է հիշեցնում։

Համապետական տարանցիկ նշանակության
միակ մայրուղին, որը երկրի մայրաքաղաքը
կապում է հյուսիս֊արևելքին, հատում է
մարզի տարածքի արևմտյան փոքր
անկյունը միայն։

Բնական պայմանները և ռուսուրսները

Գեղարքունիքի մարզի հիմնականում
զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք
ավազանը։

 Վարդենիսի և Գեղամա լեռներում
տասնայակների են հասնում հրաբխային
կոները։ Հատկապես դիտարժան են Աժդահակ և
Արմաղան հրաբուխները, որոնց ձագարաձև
խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ։
 Արեգունու և Սևանի լեռնաշղթաների՝ դեպի
Սևանա լիճն իջնող լանջերը զառիթափ են,
ամենուրեք հանդիպում են լերկացած
տարածություններ։

 Բավականին շատ են սելավային հոսքերը, որոնք
վտանգավոր են լճափով անցնող ավտոճանապարհի
և երկաթգծի համար։
 Սևանա լճի մերձակա ամենահարթ տեղամասերը
գտնվում են նրա հարավարևելյան և հարավային
մասերում՝ 1900֊2200մ բարձրությունների վրա։
Հայտնի է Մասրիկի դաշտը, որը ծածկված է
արգավանդ սևահողերով

Կլիմա

 Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը ցուրտ
է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 5°֊10°։
Ձևավորվում է հաստատուն ձնածածկույթ։
Ամառը տաք է (հուլիսին՝
+18°+20°),գերիշխում են քիչ ամպամած,
արևոտ եղանակները։ Սևանա լիճը
նկատելիորեն մեղմացնում է ափամերձ
գոտու ձմռան սառնամանիքը և ամռան
շոգը։

Մթնորորտային տեղումները լատ չեն. լճի վրա և
առափնյա գոտում՝ 400֊450մմ, բարձրլեռնային գոտում՝
մինչև 1000մմ։ Սևանա լճի հարակից շրջաններում
տարածված են լեռնային տափաստանները, իսկ ավելի
բարձրադիր գոտում՝ մերձալպյան և ալպյան
լանդշաֆտնորը

Օգտակար Հանածոներ

 Մարզը հարուստ են օգտակար հանածոներով։ Մեծ
արժեք են ներկայացնում քրոմիտի(Շորժի),
ոսկու(Սոթք), բազալտի և այլ շինանյութերի
պաշարները, հանքային աղբյուրներ(Լիճք և այլն)

 Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո մարզի
տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան
Հայաստանից, ինչպես նաև ռուս աղանդավորներ(մոլոկաններ)։
Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը
միատար է։ Մարզի 93 գյուղերում ապրում է բնակչության 70%֊ը։
Հարթավայրային տարածքներում շատ են խոշոր գյուղերը։

 Հարթավայրային տարածքներում շատ են խոշոր
գյուղերը։ Մարզի հինգ քաղաքներն էլ եղել են նախկին
վարչական շրջանների կենտրոններ՝ Գավառը
(20,8հազ.մարդ), Սևան(19,2հազ.մարդ), Մարտունին,
Վարդենիսը և Ճամբարակը։

Տնտեսությունը

 Գեղարքունիքի մարզի տնտեսության մեջ առաջատարը
գյուղատնտեսությունն է, որի արտադրանքի ծավալով ՀՀ
մարզերի թվում Գեղարքունիքը գրավում է առաջին
տեղը և տալիս է ՀՀ֊ի գյուղատնտեսական
արտադրանքի 2/3֊ը բաժին է ընկնում
բուսաբուծությանը:

 Գյուղատնտեսական հողահանդակների մեծ մասն
արոտավայրերն ու խոտհարքներն են։ Ընդարձակ են
վարելահողորը։ Այսպես՝ գյուղատնտեսական
նշանակության հողերի ընդհանուր մակերեսը 345
հազ.հա է, որից 1/4֊ը վարելահողեր են։

Ճարտարապետական հուշարձաներ

Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Աևանա լիճն իր հերթին շրջապատված է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ եկեղեցիներով, որոնցից առավել հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները:

Վանական համալիր Շողագավանք

Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ

Շողագավանք վանական համալիրը գտնվում է գյուղամիջում` լեզվաձև բլրի վրա: Այն ժամանակագրական առումով ընդգրկում է V-XVII դարերը: Վանքը կառուցվել է սրբատաշ քարով, եղել է եռաբսիդ գմբեթավոր շենք` չորս անկյուններում ունենալով ավանդատներ: Վանքը գործել է մինչև XVII դարի վերջերը և ունեցել իր առաջնորդը: Այժմ գտնվում է կիսավեր վիճակում, պահպանվել են հյուսիսային, արևելյան և արևմտյան պատերը: Ավերվելուց հետո վանքի քարերը օգտագործվել են որպես գերեզմանաքարեր և շինանյութ, իսկ որոշ քարեր տեղադրվել են գյուղական եկեղեցու, Մասրուց անապատի և այլ շինությունների մեջ:

ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

Գեղարքունիքի մարզ, Գավառի տարածաշրջան, գյուղ Նորատուս

Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է IX դարում` Գեղարքունյաց Սահակ իշխանի նախաձեռնությամբ և գտնվում է գյուղի կենտրոնում: Եկեղեցին սրբատաշ է, ունեցել է մեծ քարերով կառուցված գմբեթավոր սրահ, սակայն, ժամանակի ընթացքում գմբեթն ու ծածկը փլվել են: Հետագայում` Ալաշկերտից ներգաղթողներն այն ծածկել են գերաններով:

1974-1975 թթ. կատարվել են վերականգնողական աշխատանքներ:

Եկեղեցին ունի պարսպափակ բակ, ուր կան բազմաթիվ խաչքարեր: Ամենահին արձանագրությունը կրող խաչքարը թվագրվում է 996թ.-ով, որն այժմ գտնվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում:

Մաքենյաց վանք
Մաքենյաց վանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մաքենիս գյուղում՝ Վարդենիս քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ համանուն գետի ափին: Համալիրը բաղկացած է 37 միավոր ենթահուշարձաններից, որոնցից գլխավորներն են՝ Սբ. Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու թաղածածկ եկեղեցիները, մեկ միանավ եկեղեցին, գերեզմանոցը և պարիսպը: Մատենագրական աղբյուրներում և վիմական արձանագրություններում հիշատակված է Մաքենոց,Մաքենեաց, Մաքենացոց, Մաքեստանից, և այլ ձևերով:

Հետազոտական աշխատանք

Նկարագրել Լոռու մարզի ընթանուր բնութագիրը։

Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդգետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ, լեռնային ռելիեֆ։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբիլեռնաշղթաները։ Առանձնանում են Լոռու,Փամբակիգոգավորությունները և Լոռվա ձորը։ Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։ Լոռու մարզը հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, հյուսիս-արևմուտքում՝ Արագածոտնիմարզին, հյուսիս-արևելքում՝ Կոտայքի մարզին, արևմուտքում՝ Շիրակի և արևելքում՝ Տավուշիմարզերին։

Լոռու մարզ

1․Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

1․ Լոռին ունի նպաստավոր աշխարհագրական դիրք։ Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին։ Հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան, իսկ արևմտյան ուղղությամբ՝ Գյումրու միջով դեպի թուրքիա, նաև դեպի մայրաքաղաք Երևան։

2.Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։

Աչքասար լ․ -3196

Քարտխաչի լ-ցք․ — 2272

Ուրասար լ․ — 2992

Ջաջուռի լ-ցք․ — 1952

Սպիտակի լ-ցք․ — 2387

Պուշկինի լ-ցք․ — 2037

Բովաքար լ․ — 3016

Թեժ լ․ — 3101

Լալվար լ․ — 2543

3.Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։

3․ Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է։ Հայտնի են հատկապես պղնձի ու բազմամետաղների ( Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Թեղուտ), գրանիտի և զանազան այլ շինանյութերի հարուստ հանքավայրերը։ Մարզի գլխավոր գետը Դեբեդն է՝ Ձորագետ, Փամբակ, Մարցագետ գլխավոր վտակներով։ Մարզը հարուստ է նաև հանքային աղբյուրներով։

4.Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։

4․ Լոռու մարզն ունի բնակչության տարաբնակեցման յուրահատուկ պատկեր։ Բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունը կենտրոնացված են մեջլեռնային գոգավորությունների հատակային մասում և Դեբեդ գետի ոչ ընդարձակ հովտում։ Մարզում գտնվում է Վանաձորը, որը բնակչության թվով ՀՀ-յում երրորդ քաղաքն է։

5.Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։

5․ Լոռու մարզը ՀՀ-ի բազմաճյուղ արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող մարզերից է։ Արդյունաբերության արտադրանքի ծավալով ՀՀ-ի 10 մարզերի մեջ գրավում է 4-րդ տեղը։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որտեղ առաջատարը ի սկզբանե եղել է ծանր արդյունաբերությունը։ Այստեղ են գտնվում Վանաձորի ջերմաէլեկտրակայանը, Ձորագետի ջրաէլեկտրակայանը և Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Լոռու մարզի տնտեսության մյուս կարևոր ճյուղը քիմիական արդյունաբերությունն է։ խորհրդային տարիներին Վանաձորի և Ալավերդու ձեռնարկությունները թողարկում էին քիմիական թելեր, ծծմբաթթու և այլ նյութեր, որոնք արտահանում էին այլ հանրապետություններ և արտասահմանյան երկրներ։

6.Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

6․ Բարենպաստ ՏԱԴ-ը, բազմազան բնական ռեսուրսները, որակյալ աշխատանքային ռեսուրսները, խոշոր կազմակերպիչ կենտրոնի առկայությունը նպաստավոր նախադրյալներ են ստեղծում մարզի տնտեսության և զբոսաշրջության զարգացման և համաչափ տեղաբաշխման համար։

Տրանսպորտ և կապ

Դասի հղումը։

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև հումքի փոխադրումը և և պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը

2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

բեռնաշրջանառությունը (բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով) (տոննա/կմ),
ուղևորաշրջանառությունը (ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով (ուղևոր/կմ)։

3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞

Օդային տրանսպորտը սրընթաց զարգացող ճյուղ է։ թանկարժեք ու «շտապ»
բեռների և ուղևորների փոխադրումների գործում

Перейти к верхней панели