Հայոց պատմություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Դասանյութը՝ Պետության և իրավունքի տեսություն /էջ 13-17,/

Թեմաներ՝

  • Հասարակություն. հասկացությունը, հատկանիշները
  • Մինչպետական հասարակության կազմակերպաման ձևերը

Առաջադրանք՝

  1. Սահմանե՛լ հասարակություն հասկացությունը
  2. Որո՞նք են հասարակության հիմնական հատկանիշները:
  3. Որո՞նք են մինչպետական հասարակության գլխավոր ժամանակաշրջանները:
  4. Որո՞նք են մինչպետական հասարակության կազմակերպման ձևերը:

1 Քաղաքացիական հասարակություն, տերմին, որով բնորոշվում է հասարակության զարգացման որոշակի մակարդակ։ Համաքաղաքացիների միջև գոյություն ունեցող տնտեսական, մշակութային, իրավական և քաղաքական զարգացած փոխհարաբերություններով ժողովրդավարական հասարակություն է։ Այդ փոխհարաբերությունները, որպես կանոն, օրենքով պաշտպանված են պետական իշխանության մարմինների ուղղակի միջամտությունից։

2

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման։ Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ։ Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել։ Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները։ Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ։

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից։

1) Հասարակությունը մարդկանց կայուն միավորում է, որոնք ապ-
րում են միննույն տարածքում, ունեն ընդհանուր լեզու, մշակույթ ն
ապրելակերպ:

2) գիտակցությամբ ն կամքով օժտված անհատների համակցու-
թյուն է,

« մարդկանց կայուն ն կազմավորված ընդհանրություն է,

«մարդկանց միավորում է իրենց պահանջմունքները բավարա-
բելու համար,

սոցիալակարմերի ն սոցիալական իշխանության համա-
կարգ է:

3)

Ժամանակակից պետությունը զարգացման մեջ առանձ- նացնում է երկու գլխավոր ժամանակաշրջաններ, հետևաբար, գո- յության և վերարտադրման երկու եղանակներ.
• յուրացնող տնտեսություն /որսորդություն, ձկնորսություն, հա- վաքչություն և այլն/,
• արտադրող տնտեսություն /հողագործություն, անասնապա- հություն, մետաղամշակում, խեցեգործություն և այլն:

Նախագիծ-Ղրիմի պատերազմ

Ղրիմի կամ Արևելյան պատերազմ, 1853-1856 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից ՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի միջև՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։ Ռազմական գործողությունները գլխավորապես ընթացել են Ղրիմի թերակղզում և հարևան շրջաններում, ինչպես նաև՝ Բալթիկ և Սպիտակ ծովերում, Հեռավոր Արևելքում։Շահերը և պատճառները ?!!!?!Պատճառներ-19-րդ դարի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ պայմանավորվելու Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա։ Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի կողմից ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ։Պատերազմի սկիզբ- 1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։Պատերազմական գործողություններ ծավալվեցին Դանուբի, Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեներալ Մ. Գորչակովի ռուսական 82 հազարանոց բանակի դեմ շարժվեց Օմեր Փաշայի թուրքական 150 հազարանոց բանակը։ Ռուսական հրետանուն հաջողվեց ջախջախել թուրքական դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրքական 100 հազարանոց բանակի դեմ կանգնած էին Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի թույլ կայազորները (մոտ 5 հազար զինվոր)։ Ռուսական բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ կռվում էին լեռնականների դեմ։ Ղրիմից անհապաղ 16 հազարանոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ-վրացական 10 հազարանոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հազար զորք գեներալ Բարսեղ Բեհբութովի հրամանատարության ներքո։ Թուրքական գլխավոր ուժերը (մոտ 40 հազար) Կարսից շարժվեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհին թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուսական զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։Թուրքերի Արդահանի ջոկատը (18 հազար), փորձելով շարժվել դեպի Թիֆլիս, նոյեմբերի 14-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատի կողմից։ Նոյեմբերի 19-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը (10-11 հազար) ջարդեցին թուրքական գլխավոր ուժերը (36 հազար) Բաշկադըքլարի ճակատամարտում։ Ռուսական Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրքական նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ Պավել Նախիմովի նավախումբը նոյեմբերի 18-ին Սինոպում ոչնչացրեց թուրքական Սևծովյան նավատորմը։

Պատերազմի ընթացք– Թուրքիայի պարտությունն արագացրեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատերազմի մեջ մտնելը։ 1854 թվականի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս-հուլիսին շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854 թվականի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք)։ Սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1854 թվականի աշնանը դաշնակիցների զորքերը ափ ելան Ղրիմում։Անդրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ Փաշայի գլխավորությամբ, համալրելով մինչև 120 հազար զինվոր, 1854 թվականի մայիսին հարձակվեց գեներալ Բեհբութովի 40 հազարանոց ռուսական կորպուսի վրա։ Հունիսի 4-ին գեներալ Ի. Անդրոնիկովի 13 հազարանոց զորքը Ճորոխ գետի մոտ ջարդեց Բաթումի թուրքական 34 հազարանոց զորքը։ Իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը (3, 5 հազար զինվոր) Չընգլի լեռնանցքում ջախջախեցին թուրքական 20 հազարանոց զորքը և գրավեցին Բայազետը։ Բեհբութովի գլխավոր ուժերը (18 հազար), որ զբաղված Էին Արևելյան Վրաստան ներխուժած Շամիլի դեմ պատերազմելով, հարձակման անցան միայն հուլիսին։ Միաժամանակ Ալեքսանդրապոլի վրա շարժվեցին թուրքական գլխավոր ուժերը (60 հազար զինվոր)։Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ջախջախվեց և որպես ակտիվ ռազմունակ ուժ դադարեց գոյություն ունենալուց։ 1854 թվականի սեպտեմբերի 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո-ֆրանսիական և թուրքական բանակները հանդիպեցին ռուսական զորքերի (33, 6 հազար զինվոր) դիմադրությանը։ Սակայն Ալմա գետի վրա ռուսները պարտվեցին և նահանջեցին Սևաստոպոլ, այնտեղից էլ՝ Բախչիսարայ՝ Սևաստոպոլը թողնելով ճակատագրի հույսին։ 18 հազար ռուս ծովայիններ և զինվորներ փոխծովակալներ Վ. Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը։Պատերազմի ավարտ- 1855 թվականի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հազարանոց կորպուս։ Եվպատորիայում կենտրոնացավ Օմեր Փաշայի 35 հազարանոց թուրքական կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սեաստոպոլից շեղելու ռուս, հրամանատարության փորձերը (Բալակլավայի (1854 թվականի հոկտեմբերի 13), Ինկերմանի (հոկտեմբերի 24), Չյորնայա գետի (1855 թվականի օգոստոսի 4) ճակատամարտերը) հաջողություն չունեցան։ Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը, գլխավոր հրամանատարների (Ա. Մենշիկով, Մ. Դորչակով) ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները և այլն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը (1855 թվականի օգոստոս)։Անդրկովկասում գեներալ Ն. Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ) 1855 թվականի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրքական կորպուսները դեպի Էրզրում և պաշարեց Կարսի 33 հազարանոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրքական 45 հազարանոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտեմբերի 23-25-ին հանդիպելով գեներալ Ի. Բագրատիոն-Մուխրանսկու ռուսական ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրքական թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ Նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվեց։

Փարիզի հաշտության պայմանագիր–

1855 թվականի վերջին ռազմական գործողությունները փաստորեն դադարեցին։ 1856 թվականի մարտի 18-ինճ Փարիզում ստորագրվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Բեսարաբիայի հարավային մասը, պարտավորվում էր ամրություններ չկառուցել Ալանդական կղզիներում և ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա։ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Անդրկովկասում գրաված բոլոր տարածքները (այդ թվում և Կարսը)։Ռուսական կայսրության պարտությունը խախտեց նրա միջազգային և ներքին հեղինակությունը, արագացրեց Ռուսաստանում 1859-61 թվականների հեղափոխական իրադրությունը և ճորտատիրական իրավունքի վերացումը։

Հայաստանը 6-րդ եւ 7-րդ դարերում

Ներկայացնել 6-րդ դարում Հայաստանում կարեւոր իրադարձությունները։

Բյուզանդական քաղաքականությունը Արևմտ­յան Հայաստանում:

Արտավան Արշակունու գլխավորած ապս­տամբությունը:

Քաղաքական իրավիճակն Արևելյան Հայաս­տանում:

Հայոց ապստամբությունը և պարսկա-բյու­զանդական պատերազմը: 

Հայաստանի 591 թ. պարսկա–բյուզանդական բաժանումը:

Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ։

Հուստինիանոս I կայսրը մի շարք միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Խախտելով հայկական իշխանական տների համակարգը՝կայսրն այնտեղի կառավարումը հանձնեց բյուզանդական զինվորական պաշտոնյաններին, վերացրեց հայկական հինգ ինքնուրույն իշխանությունները: Ստեղծվեցին Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք նահանգները: Հուստինիանոսը նաև օրենք հրապարակեց, որով խախտելով միայն արական գծով նախարարական կալվածքները ժառանգելու կարգը, այդպիսի իրավունք տվեց նաև կանանց ու աղջիկներին: 

Համեմատիր Արեւելյան, Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Եվ՛ Արևելյան, և՛ Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ պատերազմական և դժգոհություն արտահայտող իրավիճակներ: Արևմտյան Հայաստանում կային ինքնուրույն հայկական իշխանություններ, Հուստինիանոս Առաջինը բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Արևելյան Հայաստանում Վարդ Պատրիկի օրոք հայոց կաթողիկոս Բաբգեն Ա-ն գումարեց եկեղեցական ժողով, որով ուղենշվեց հայ եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը: Հայաստանում մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը, ում օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները, իմ կարծիքով պարսիկ Սուրենն ու Հուստինիանոս Ա-ն և նրանց վարած քաղաքականությունները ունեին որոշակի նմանություններ, երկուսի օրոք էլ շատ բաներ բարդացան:

Ներկայացնել օտար տիրապետությունների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։

Եվ՛ Բյուզանդիան, և՛ Պարսկաստանը վարում էին Հայաստանը թուլացնելու քաղաքականություն, որը հետևում էր մի նպատակի՝  ամրապնդել իրենց կենտրոնական իշխանությունը:  Նրանք սահմանափակում էին հայ իշխանների իրավունքները, փորձում իրենց կրոնը պարտադրել, հայկական զորքը օգտագործում էին իրենց թշնամիների դեմ կռվի ժամանակ:

Ներկայացնել 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները։

Հայաստանը 7-րդ հայտնվեց Պարսկա-բյուզանդական պատերզաժմի ոլորտում: Պատերզմի սկզմնական շրջանում հաղթանակը պարսկասստանի կողմնե: Խոսորվ 2-րդ արքայի զորքերը մտնում են Արևմտյան Հայաստանի տարածք: 607-608թ. Վրաց եկեղեցին ընդունում  է հաղկեդոնականությունը և անջատում է Հայոց եկեղեցուց: 614թվականին պարսկական բանակները հասնում են մինև Երուսաղեմ և որպես ավար տանում են Քրիստոսի խաչափայտը: 631թ. սեպտեմբերի 14-ին բյուզանդիայի Հերկլը կայսրը վերադարցնում է խաչափայտը: Արևելյան Հայստանում մարսպան Վարաղտիրոց Բագրատունին այս ընթացքում սկսում է ազատագրական շարժում: Երկարատև պայքարից հետո Հերակլը Վարաղտիրոց աքսորում է մի կղզի: Ազատագրական պայքարը շարունակում է իրականացնել Դավիթ Սահառունուն գլխավորությամբ նրան փոխարինում են Թեոդորոս Ռշտունին: 639թ. Ռշտունին միավորեց Հայաստանի երկու մասերը: Հայոց իշխանի նստավայրը Աղթամար կղզին է: Որտեղից իրականցնում էր երկրի պաշտպատությունը:
Արաբական արշավանքները Հայաստանում
640թ. սկսվեց արաբական արշավանքները Հայստանում: 641թ արաբները հարձակվում են Դվինի վրա ավերում են քաղաքը և իրենց հետ գերի  են տանում 35 հաղար մարդ:
Հայ-արաբական պայմանագիրը
652թ. Թեոդորոս Ռշտունին միջագետկին կարավարիչ Մուավիայի հետկնքում էՀայ-արաբական:
Ըստ պայմանագիրի
Հայերը 3 ազատվում էին հարկ վճարելուց: Հայերը իրավունք էին ստանում պահելու 15 հազարանոց բանակ: Արաբական զորքերը դուրս էին գալիս Հայաստանից: Բյուզանդացիչներին հարձակման դեպքում արաբները պետք է զորք  տրամադրել Հայերին: Թեոդորոս Ռշտունին իշխանությունը տարածվում է Վիրքի, Աղվանքի վրա: Արաբների հետագա արշավանքները մեծ ավաերածություներ պատճարեցին երկրին: Արաբները Հայաստանից տարան հսկայական ավար և գերիներ: Գերիների մեջ է նաև Թեոդորոս Ռշտունին որը 656թ մահացավ գերության մեջ նրա մարմին թաղված է Ռշտունում:

Վերլուծիր 652թ․-ի հայ-արաբական պայմանագիրը։

Այդ պայմանագրի շնորհիվ մենք չոչնչացանք;Այդ պայմանագիրը համ մեզ համար էր լավ համ Արաբների,որովհետև մենք արաբներին վճարում էինք և դառնում ենք նրա ընկեր,իսկ մեզ համար լավ էր,որ Արաբները պաշտպանում էին մեզ,Երբ բյուզանդական զորքը ներխուժեց Հայաստան Արաբները մեզ օգնեցին:

Համեմատություն

Վարդանանց և Վահանանց պատերազմները շատ նվիրական և հայրենասիրական էին։ Պատերազմի ժամանակ զոհվեցին լիքը հայեր, բայց դրա շնորհիվ Հայաստանի Արևելյան մասը դարձավ անկախ պետտություն և չեղավ ուրիշների տիրապետության տակ։ Պաշտպանել կրոնափոխությունից։ Երկու պատերազմների նմանությունները այն էին, որ երկու պատերազմերում էլ պատերազմում էին պասիկների հետ։ Երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել 5-րդ դարում։ Նմանությունը այն էր, որ երկու պատերազմերում էլ կառավարել են Մամիկոնյանները։ Երկու տեպքում էլ պարսկաստանը ուզում էր կրոնափոխություն։ Տարբերությունը այն էր, Վարդանանցում սպարապետը զոհվեց, իսկ երկրորդում ոչ։ Տարբերությունը այն էր, որ Վահանանցում պարսիկները բռնի ձևով էին ուզում կրոնափոխություն, իսկ Վահանանցում սիրաշահելով։ Տարբերությունը այն էր, որ Վահանանց պատերազմում ժողով են արել Շիրակում և նոր որոշել ապստամբել, իսկ Վարդանանց պատերազմի ժամանակ մերժել են Հազկերտին Արտաշատում։

Վարդանանց և Վահանանց պատերազմները (Համեմատություն)

Վարդանանց և Վահանանց պատերազմները շատ նվիրական և հայրենասիրական էին։ Պատերազմի ժամանակ զոհվեցին լիքը հայեր, բայց դրա շնորհիվ Հայաստանի Արևելյան մասը դարձավ անկախ պետտություն և չեղավ ուրիշների տիրապետության տակ։ Պաշտպանել կրոնափոխությունից։ Երկու պատերազմների նմանությունները այն էին, որ երկու պատերազմերում էլ պատերազմում էին պասիկների հետ։ Երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել 5-րդ դարում։ Նմանությունը այն էր, որ երկու պատերազմերում էլ կառավարել են Մամիկոնյանները։ Երկու տեպքում էլ պարսկաստանը ուզում էր կրոնափոխություն։ Տարբերությունը այն էր, Վարդանանցում սպարապետը զոհվեց, իսկ երկրորդում ոչ։ Տարբերությունը այն էր, որ Վահանանցում պարսիկները բռնի ձևով էին ուզում կրոնափոխություն, իսկ Վահանանցում սիրաշահելով։ Տարբերությունը այն էր, որ Վահանանց պատերազմում ժողով են արել Շիրակում և նոր որոշել ապստամբել, իսկ Վարդանանց պատերազմի ժամանակ մերժել են Հազկերտին Արտաշատում։

Վահանանց եւ Վարդանանց պատերզմներ

Պատճառ

Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ էր, որովհետև Սասանյան պարսկաստանի թագավոր Հազկերտ II-ը ուզում էր, որ հայերը կրոնափոխ լինեին: Նա ձգտում էր վերջ տալ հայերի ներքին անկախությանը: Սակայն հայերը համաձայն չէին փոխել կրոնը և որոշեցին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ:

Հայաստանի բաժանումից հետո՝ Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև,  նախարարները մնացին իրենց տիրության տերերը, իսկ սպարապետը՝ Վարդան Մամիկոնյանը: Սասանյաների նպատակն էր Արևելյան Հայաստանը դարձնել իրենց մարզպանություն և այդ նպատակով հայաստան էր ուղարկում տարբեր դրածոների, սակայն հայ հոգևորականներ ոչ մեկին այդպես էլ չընդունեցին:  

Երբ Պարսկաստանում գահի նստեց Հազկերտ II-ը, Հայաստանի վիճակը կտրուկ վատանում է՝ Հազկերտը հայ զինվորներին ուղարկեց հոների հետ պատերազմելու, որպեսզի Հայաստանի ռազմական հզորությունը թուլացնի:  

447թ. Դենշապուհը գալիս է Հայաստան և վիճակն էլ ավելի է վատանում՝ Վահան Ամատունու պաշտոնին նշանակում է պարսից պաշտոնյաին, դատավարությունը հանձնում է մոգպետին, կտրուկ բարձրացնում է հարկերը: Այնուհետև Հազկերտը հրամայում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: 

Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին:

Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամատունուն, մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին: Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամատունուն,
մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին: Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից` 3544:

Avarayr.jpg

Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Հասկերտը պահանջում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: Սակայն հայերը հրաժարվում են և Հասկերտը տեղեկանալով մերժման մասին, սպառնալիքներ է ուղղարկում: Այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում: Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել և այդ խորհրդակցությանը նախարարները ու հոգևորականները երդվում են հավատարիմ լինել հայրենիքի և քրիստոնեական սուրբ գործին: Աղվանից լուր է ստացվում, որ պարսից բանակը ներխուժել է և բռնություններ է գործում: Վարդան Մամիկոնյանը զոյք է հավաքում 451 թ. Մայիսի 26-ին: Լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Ավարայրի դաշտում Վարդանը զոհվում է և նրա հետ զոհվում են 1036 զինվոր:

Վահանանց պատերազմ

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն: Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ: Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում: Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:

Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

  1. Հայաստաի կիսվելուց հետո Սասանյան Պարսկաստանը ձգտում է իր պետությանը միացնի Հայաստանը:
  2. Պարսկաստանը աջակցում էր մանիքեականությանը՝ աղանդավորական շարժում, որը քրիստոնեության ու զրադաշտականուրայն խառնուրդն էր և  ուզում էր այդ կրոնը մտցնել Հայաստան և ստիպում էր հայերին կրոնափոխ լինել: 
  3. 447թ. Հայաստան է գալիս Դենշապուհը և ծանրացնում է Հայաստանի իրավիճակը՝ պաշտոնափոխություններ անում, բարձրացնում հարկերը: 
  4. Հազկերտ II հրովարտակ է ուղարկու, որում պահանջում է հայերի կրոնափոխությունը:
  5. Այդ քայլով նա ձգտում էր վերջ տալ հայերի ներքին անկախությանը
  6. Հայ իշխանները և ժողովուրդը պատրաստվում են ապստամբության: 
  7. Քանդում են պարսից մոգերի կառուցած ատրուշանը և մահապատժի ենթարկում մոգերին:  
  8. Հայոց զորքը բաժանվում է 3 զորագնդի: Առաջին գունդը ղեկավարում է Ներշապուհ Արծրունին՝ պետք է պաշտպանեն Հայկական աշխարհը Ատրպատականի կողմից, երկրորդ գունդը ղեկավարում է Վարդան Մամիկոնյանը՝ 450թ. Կուր գետի մոտ՝ Խաղխաղ քաղաքի, տեղի է ունենում ճակատամարտ, որի ընթացքում հայերը ջախջախում են թշնամուն և անցնում գետի ձախ ափը և ազատագրում Աղվանքը: Երրորդ գունդը ղեկավարում է Վասակ Սյունին՝ մնում է երկրի ամրությունում, սակայն հետո հրաժարվում է ապստամբությունից և փարձում է պարսկաստանի հետ հաշտություն կնքել:
  9. 451թ. մայիսի 26 տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ընթացքում հայերը ջախջաում են պարսիկներին: 

Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը

Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ:

Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները:

Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:

Պապ թագավոր

Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն  ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները: Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական

Պապ թագավոր

զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից: Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը նրան ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել: V դարի հայ պատմագրության մեջ միտումնավոր աղավաղվել է Պապի պատմական կերպարը: Սակայն հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը նրան բնութագրել է որպես ժողովրդականություն վայելող, եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել:Պապի գեղարվեստական կերպարը կերտել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում:

Արշակ 2-րդի ներքին և արտաքին քաղաքականությունը

Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:  Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: Ներքին քաղաքականության հարցերում Արշակն աշխատում է առաջին հերթին համախմբել պառակտված ավատատիրական շրջանը։ Արշակին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում համախմբել գրեթե բոլոր դժգոհ իշխաններին։ Արշակ 2-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն:

Առաջադրանք

Ներկայացնե՛լ Տրդատ 1-ինի կերպարը։ Վերլուծել Արշակունի արքայի քայլերը։

Տրդատ Ա թագավորել է 52-88 թթ․։ Մահացել է 88տարեկանում։ Տրդատ Ա-ն թագավորել է Մեծ Հայքի Արշակունի թագավորությունում 52 թվականից։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր։Հռոմեական պատերազմը Տրդատի դեմ տեևեց 10 տարի։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվում է երկրի վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է  Արտաշատ  մայրաքաղաքը։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։

Տրդատ 1-ին և Գառնիի տաճարը

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։ Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ Տրդատը իր ընտանիքի հետ մեկնում է հռոմ։ Արտաշատը վերաշինելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 40 միլիոն ոսկու ռուբլի, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար՝ հռոմեացի արհեստավորներ։ Տրդատ Ա-ն 66 թվականին իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և զբաղվել շինարարական աշխատանքներով։ Նա վերակառուցում է նաև Գառնու բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային։ Տաճարը հելլենիստական շրջանի կառույց է։ Մասնագետների մեծագույն մասը տաճարը համարում է «հռոմեական», «հունահռոմեական» հուշարձան։ Այդ պատճառով այն համարում են միանգամայն «պատահական», «օտար մարմին» հայկական հողի վրա։

Հայ ականավոր թագուհիները

Մասնակիցներ֊ Մերի Քերոբյան, Գրիգորյան Լիանա, Գալստյան Լևոն

Նախընտրած թագուհի֊ Փառանձեմ

Օգտված աղբյուր֊ “Հայ ականավոր թագուհիները” գրքից

Հայոց հպարտությունը, Սյունյաց աշխարհի զարդը

Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դեւերին ծախված չար կախարդ: Ոմանց համար նա օրինակ էր առաքինության, հայրենասիրության ու նվիրվածության, ոմանց համար` անբարո կին: Անկախ այլախոհ գնահատանքներից` Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի եւ պետության: Ով էր նա` այդ հպարտ սյունեցին:

Փառանձեմը հայոց թագուհի օծվեց, երբ ամուսնացավ հայոց թերեւս ամենահերոսական, բայց միաժամանակ ամենադժբախտ ու ողբերգական կյանքով ապրած թագավորի` Արշակ Բ-ի (350-368) հետ: Նա միշտ հայոց արքայի կողքին էր նրա հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում:

Փառանձեմը Սյունյաց աշխարհից էր. Սյունյաց անառիկ լեռների պես հպարտ ու աննվաճ: Նա դուստրն էր Անդովկ իշխանի: Անդովկ Սյունին 4-րդ դարում հայոց ամենահզոր իշխաններից էր: Առհասարակ, Սյունյաց նախարարական տունն Արշակունյաց թագավորության շրջանում ամենաազդեցիկն էր: Սյունաց տոհմը գահամանակում բարձր դիրք էր գրավում եւ ի զորու էր պատերազմի ժամանակ 20000 եւ ավելի զորք հանել:

Ինքը` Անդովկ Սյունին, հզոր ու քաջ զորական էր: Մի անգամ վիրավորվելով պարսից Շապուհ արքայի վերաբերմունքից` քաջարի հայ իշխանն իր գնդով գրավեց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնն ու ավերեց այն: Սյունյաց քաջ նախարարն Արշակունի թագավորների հավատարիմ հենարանն էր ու հայոց երկրում իր կարգին համապատասխան դիրք ուներ: Անդովկ Սյունու գեղեցկադեմ դուստրը` Փառանձեմը, հարկ էր, որ արքայական տան հարս լինի, եւ Սյունյաց իշխանն իր դստերը կնության տվեց Տիրան Արշակունի արքայի (338-350) որդուն` Գնելին: Գնելը, որ Հայաստանում հռոմամետ իշխանների պարագլուխն էր Ներսես Պարթեւ կաթողիկոսի հետ միասին, դիվային ծրագիր հղացավ` ապստամբել հայոց արքայի դեմ եւ խախտելով վաղնջական ժամանակներից եկող արգելքը` իբր, իր հայր Տիրանի հրավերով, բնակություն հաստատեց արքունական ոստանում: Սա լուրջ մարտահրավեր էր արքային եւ հայոց գահին: Եվ Արշակը չհապաղեց հանուն իր երկրի ու գահի ապահովության հեղել ազգակցի արյունը: Պատմիչները գրում են, որ Գնելին Արշակի մոտ դավել է նրա հորեղբորորդին` Տիրիթը, նախանձից եւ Փառանձեմի սիրուց դրդված… Գնելի թաղման ժամանակ տեսնելով վշտացյալ Փառանձեմին` Արշակը սիրահարվեց եւ շատ չանցած` կին առավ նրան: Արդյոք Արշակի առաջին կինն էր Փառանձեմը, դժվար է ասել: Պատմագետներից շատերը կասկածի տակ են առնում Պապի` Փառանձեմի որդին լինելը: Համենայն դեպս, ամուսնանալով Արշակ Բ-ի հետ, նա կանանոցում դարձավ առաջինը եւ հայոց թագուհին: Այդպես էր պահանջում սյունեցու նրա հպարտությունը եւ հոր` Անդովկ իշխանի բարձր դիրքը հայոց արքունիքում:

Այդ դեպքերից քիչ անց Հռոմը, նենգ ու դավաճան Հռոմի կայսրը չկարողանալով Գնելի միջոցով հասնել իր նպատակներին, Արշակի համար կնության ուղարկեց իր զարմուհուն` Օլիմպիային: Արշակը չէր կարող մերժել Հռոմի առաջարկն ու ստիպված կնության առավ նաեւ Օլիմպիային: Սա դիվանագիտական ամուսնություն էր: Սակայն նորահայտ Հայոց դշխոն Հայաստանում Հռոմի իրավունքներն ու շահերն էր պաշտպանում լոկ:

Նա լրտես էր Հայաստանի սրտում` հայոց արքունիքում: Ավելին` ցանկանում էր գրավել Փառանձեմ թագուհու տեղը եւ շարունակ դավեր էր նյութում նրա ու առհասարակ հայոց պետականության դեմ:
Եվ եթե հավատալու լինենք հայ կղերական պատմիչներին` հենց Փառանձեմի հրահանգով էլ արքունի երեց Մրջյունիկը հաղորդության գինու մեջ մահաբեր թույն խառնելով` թունավորեց Օլիմպիա թագուհուն եւ նրան վերացրեց ասպարեզից: Դժվար է ասել, Փառանձեմը խառն էր Օլիմպիայի սպանության գործում, թե ոչ… Համենայնդեպս, հայոց աշխարհն ազատվեց մի նենգ օտարից, ով հայոց հյուրընկալությունը վայելելու փոխարեն դավում էր:
Այնքան դավեր նյութվեցին Փառանձեմի պատճառով, այնքան դաշինքներ խզվեցին…

358 թվականին Պարսկաստանը պատերազմում է Հռոմի դեմ: Պարսկաստանի դաշնակից հայոց Արշակ Բ արքան իր զորքով արշավում է դեպի Մծբին` ռազմի դաշտ: Հռոմեական բանակը կազմ ու պատրաստ սպասում էր, իսկ պարսկական բանակը դեռ չէր ժամանել: Չսպասելով դաշնակից պարսիկների մոտենալուն` Արշակ Բ-ն հայոց այրուձիով հարձակվում է հռոմեացիների վրա ու սոսկալի ջարդ տալիս նրանց: Ջախջախված հռոմեական զորքի մնացորդները փախուստի են դիմում: Ժամանած պարսից արքան հիանում է Արշակ Բ-ի կատարած գործով: Իր դաշինքն ամրապնդելու համար Շապուհը ցանկանում է իր դստերը կնության տալ Արշակին: Փավստոս պատմիչի հավաստմամբ` Անդովկ իշխանը վախենալով Փառանձեմի` հայոց արքունիքում երերացող դիրքերից` կաշառում է հայոց նախարարներին եւ մի քանի պարսիկ պաշտոնյաների, ովքեր խաբում են Արշակին, թե Շապուհը դավ է լարել եւ ցանկանում է սպանել իրեն: Արշակը վախենալով դավից` փախուստի է դիմում: Եվ հայ-պարսկական դաշինքը սրանով լուծվում է:

368 թվականին Շապուհ Բ արքան խաբեությամբ իր մոտ է հրավիրում Արշակ Բ-ին եւ հայոց զորքերի սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա մորթազերծ է անում սպարապետին, իսկ հայոց արքային նետում է Անհուշ բերդը: Քայքայված ու պառակտված երկիրը հզորագույն թշնամու դեմ հանդիման մնում է միայնակ: Շապուհը խաբեությամբ իր մոտ է հրավիրում նաեւ Փառանձեմ թագուհուն, սակայն նա, չհավատալով նենգ պարսիկի խոստումներին, պատրաստվում է պայքարի: Արքայազն Պապը գտնվում էր Հռոմում, սպարապետը սպանված էր, արքան` բանտարկված, նախարարներն անմիաբան, իսկ եկեղեցին ոչինչ չէր ձեռնարկում հայոց միասնության համար, ավելին` նախարարների պես ապակենտրոն քաղաքականություն էր վարում:

Այս ծանր պայմաններում Փառանձեմ թագուհին, իր դիրքին ու կոչումին համապատասխան, ձեռնամուխ է լինում երկրի պաշտպանության գործին: Իր շուրջը համախմբելով հավատարիմ փոքրաթիվ ուժերին` 11000 զինվոր, նա ամրանում է Արտագերս ամրոցում եւ տասնչորս ամիս հերոսաբար դիմագրավում բազմապատիկ ուժեղ թշնամուն: Ամրոցի պաշարման ժամանակ դավաճան հայ իշխաններից Գղակը` Հայր Մարդպետը, ում ի պաշտոնե հայտնի էին ամրոցի գետնուղիները, գաղտնի թափանցում է Արտագերս, սակայն այնտեղ տեսնելով հայերի հերոսական դիմադրությունը, ներկայանում է Հայոց դշխոյին ու նրա զորքն առաջնորդելով` ջարդ է տալիս պարսիկներին: Բազում գրոհներից հետո Շապուհը զենքով չի կարողանում գրավել Արտագերսը: Ամրոցի տակ հայոց բանակը գիշերային անակնկալ հարձակումներով բազմիցս սոսկալի ջարդ է տալիս պարսիկներին:

Միայն այն ժամանակ, երբ սովը, համաճարակները օգնության են հասնում պարսից արքային, եւ ամրոցի պաշտպանների շարքերն ստվարանում են, պարսից արքան կարողանում է գրավել Արտագերսն ու գերել հայոց թագուհուն:

Փառանձեմ թագուհին` հայոց հպարտությունը, Սյունյաց աշխարհի զարդը, ողբերգական մահ ունեցավ: Շապուհ պարսիկը նրան անպատիվ մահով սպանեց: Նա իր հրապարակում կապեց հայոց թագուհուն եւ իր բանակի թափթփուկներին հրամայեց սպանել նրան անասնական պիղծ խառնակությամբ…
Պատմիչների հավաստմամբ Հայոց դշխոն ծանր պահին անգամ չկորցրեց իր ոգու հպարտությունն ու արիությունը… Ցավոք, Փառանձեմը չգնահատվեց իր ժամանակակիցների կողմից: Դեռ նրա ժամանակակից կղերական պատմիչները մռայլ ու սեւ գույներով են ներկայացրել Փառանձեմին: Փավստոս Բուզանդը նշում է, որ նա անգամ իր որդուն` Պապին, մանկուց դեւերին է նվիրաբերել: Պապի գործունեությունից դատելով` հավանական է, որ նա քրիստոնյա չէր: Կղերական պատմիչները դեւեր ասելով նկատի ունեին հեթանոսներին: Հավանաբար, հայ ավանդական աստվածներին էր պաշտում նաեւ Փառանձեմ թագուհին, ով իր որդուն սնուցեց ու դաստիարակեց որպես արիացի, որպես իր ազգին ու պետականությանը նվիրված անհատի:

Նա նահատակվեց հանուն հայրենիքի ու հայի պատվի: Վ.Հացունին նրան բնութագրել է այսպես` գեղեցիկ, պարկեշտ եւ քաջ…

Սյունյաց ոստանում` Բաղաբերդում, աղբյուր կա` Փառանձեմի աղբյուրը: Մինչ օրս հայոց մայրերը խմում են այդ աղբյուրի ջուրը, որպեսզի իրենց պտուղն առողջ ու հայրենանվեր լինի: Մայրերն իրենց աղջիկների երեսը լվանում են այդ ջրով, որպեսզի նրանք Փառանձեմի նման գեղեցիկ եւ տոկուն լինեն:

Перейти к верхней панели