Հաշվետվություն

Կիսամյակային հաշվետվություն

Այս ուսումնական տարին շատ դրական անցավ, քանի որ ամեն տարի սովորում ենք մի նոր բան։ Ամեն առավոտ մենք անցկացնում ենք ընդանուր պարապմունք՝ երգով և պարով։ Դա մեր առավոտյան ֆիզիկական նախապատրաստությունն է։ Ամեն դասին մենք կարդում, քննարկում և ինչ-որ նոր բաներ ենք սովորում Ես մասնակցել եմ նաև մի շարք ճամփորդությունների, որոնց ընթացքում շփվել ու ավելի եմ մտերմացել իմ ընկերների հետ։

Այս հղումներով կարող եք տեսնել իմ արած աշխատանքներ այս տարվա ընթացքում: Իմ բլոգ

Русский язык

English

Աշխարհագրություն

գրականություն

էկոլոգիա

կենսաբանություն

Հայոց լեզու

Հայոց պատմություն

Հանրահաշիվ

Հաշվետվություն

հասարակագիտություն

Ճամփորդություններ

Ֆիզիկա

Կիսամյակային հաշվետվության ամփոփում

Այս ժամանակաընդացքում շատ լավ օրեր ունեցանք քոլեջում, ամեն առավոտ ընդանուր պարապունքին անցկացրեցինք երգով ու պարով շատ ճամփորդություների մասնակցեցինք դրանցից մեկն է ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԳՅՈՒՄՐԻ։

Հայոց լեզու։ Այս դասին Ֆլեշմոբեր, Գործնական և ուղղագրական աշխատանքներ ենք կատարել։

Գրականություն: Մեր հայ և արտասահմանյան գրողների մասին ավելի շատ տեղեկություներ ենք իմացել և նրանց գործերի մասին, կարդացել և վերլուծել ենք մի շարք բանաստեխծություններ։

Ռուսերեն: Կատարել ենք ֆլեշմոբեր, մեծացրել ենք մեր բառապաշարը և լավացրել ենք մեր խոսելաձևը։

Անգլերեն: Մենք սովորել ենք նոր ժամանակաձևեր նոր բառեր և նախադասություներ կազմել։

Աշխարհագրություն: Այս դասին մենք ավելի լավ ճանաչեցինք երկրների աշխարհագրական դիրքը, մեր և այլ երկրների կլիման, տնտեսությունը, բնական պաշարները և այլն։

Հայոց պատմություն։ Մենք իմացանք մեր հին թագավորների պատմությունը մեր երկրի անցյալը ու մշակույթը, մի շարք ամրոցների պատմությունը։

Էկոլոգիա։ Շատ հետաքրքիր օրեր ենք ունենում այս առարկային մենք սովորում ենք ինչպես ստուգել ջրի մաքրությունը տան պայմաներում կամ գտնում ենք լուծումներ երկրի աղբահանության համար։

Ֆիզիկա։ Այս դասին էլ շատ հետաքրքիր է անցնում, քանի որ բոլորս լուծում ենք ֆիզիկական խնդիրներ, սովորում ենք Ֆիզիկայի բանաձևերը և կանոները։

Հասարակագիտություն։ Իմացել ենք Հայաստանում փոքրամասնությունների մասին նաև հավատքի ու հավասարության մասին և այլն։

Կենսաբանություն։ Այս դասին մենք ուսումնասիրում ենք բջջիջներ, սպիտակուցներ, վիրուսներ և այլն։

Հանրահաշիվ և երկրաչափություն։ Մենք լուծում ենք տարբեր խնդիրներ օրինակ եռանկյունների հավասարման, արմատների և կոտորակների մասին։

Перейти к верхней панели