Ուրիշի ուղղակի խոսքը փոխակերպի՛ր անուղղակի խոսքի։
1․ -Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,-խոստովանեց Գարեգինը:

Գարեգին խոստովանեց, որ այդպիսի երջանկության ինքը չէր հանդիպել իր կյանքում:

2․Դերասանն ասաց.

-Ես ստանձնեցի այս դերը, որպեսզի բեմից ասեմ այն, ինչ չեմ ասել կյանքում։

Դերասանն ասաց, որ ինքը ստանձնեց այդ դերը, որպեսզի բեմից ասի այն, ինչ չի ասել կյանքում:

3. Ասատուրն ասաց.

-Բագրա՛տ, վաղուց էի քեզ փնտրում, որովհետեւ համոզված էի, որ դու ինձ համար կանես այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում։

Ասատուրն ասաց Բագրատին, որ ինքը վաղուց էր նրան փնտրում, որովհետև համոզված էր, որ նա իր համար կանի այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում:

4․Օտարազգի գիտնականը խոստովանեց.

-Վախենում էի, թե Հայաստանում կհանդիպեմ մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի, բայց օր օրի համոզվում եմ, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ։

Օտարազգի գիտնականը խոստովանեց, որ ինքը վախենում է թե Հայաստանում կհանդիպի մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի, բայց օր օրի համոզվում էր, որ այդ հնադարյան հողի վրա ապրում էր կենսունակ մի ժողովուրդ:

5․Իսրայելն ասաց որդուն.

-Հրաշքի չպիտի սպասենք, մենք մեր ձեռքով պիտի փրկվենք, իսկ եթե մեռնենք՝ միայն հերոսի մահով։

Իսրայելի ասաց որդուն, որ հրաշքի չպիտի սպասեն, իրենք իրենց ձեռքով պիտի փրկվեն, իսկ եթե մեռնեն`միայն հերոսի մահով:

6.Առանց քեզ, ես դժվար եմ պատկերացնում իմ երջանկությունը, – ասաց տղան Գոհարին:

Տղան Գոհարին ասաց, որ

7.Հայրը մեղադրում է որդուն.
-Դու փախչում ես քո մասնագիտությունից և քեզ արդարացնելու համար, փորձում ես մեղավորներ փնտրել:

8.Վիկտոր Համբարձումյանը պատասխանեց.
-Երբ կարոտում եմ երկինքը, գալիս եմ Բյուրական, բայց ոչ թե աստղադիտակից եմ նայում, այլ նստում եմ տանս առջև և հիանում երկնքով: