Պատճառ

Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ էր, որովհետև Սասանյան պարսկաստանի թագավոր Հազկերտ II-ը ուզում էր, որ հայերը կրոնափոխ լինեին: Նա ձգտում էր վերջ տալ հայերի ներքին անկախությանը: Սակայն հայերը համաձայն չէին փոխել կրոնը և որոշեցին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ:

Հայաստանի բաժանումից հետո՝ Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև,  նախարարները մնացին իրենց տիրության տերերը, իսկ սպարապետը՝ Վարդան Մամիկոնյանը: Սասանյաների նպատակն էր Արևելյան Հայաստանը դարձնել իրենց մարզպանություն և այդ նպատակով հայաստան էր ուղարկում տարբեր դրածոների, սակայն հայ հոգևորականներ ոչ մեկին այդպես էլ չընդունեցին:  

Երբ Պարսկաստանում գահի նստեց Հազկերտ II-ը, Հայաստանի վիճակը կտրուկ վատանում է՝ Հազկերտը հայ զինվորներին ուղարկեց հոների հետ պատերազմելու, որպեսզի Հայաստանի ռազմական հզորությունը թուլացնի:  

447թ. Դենշապուհը գալիս է Հայաստան և վիճակն էլ ավելի է վատանում՝ Վահան Ամատունու պաշտոնին նշանակում է պարսից պաշտոնյաին, դատավարությունը հանձնում է մոգպետին, կտրուկ բարձրացնում է հարկերը: Այնուհետև Հազկերտը հրամայում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: 

Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին:

Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամատունուն, մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին: Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամատունուն,
մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին: Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից` 3544:

Avarayr.jpg

Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Հասկերտը պահանջում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: Սակայն հայերը հրաժարվում են և Հասկերտը տեղեկանալով մերժման մասին, սպառնալիքներ է ուղղարկում: Այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում: Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել և այդ խորհրդակցությանը նախարարները ու հոգևորականները երդվում են հավատարիմ լինել հայրենիքի և քրիստոնեական սուրբ գործին: Աղվանից լուր է ստացվում, որ պարսից բանակը ներխուժել է և բռնություններ է գործում: Վարդան Մամիկոնյանը զոյք է հավաքում 451 թ. Մայիսի 26-ին: Լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Ավարայրի դաշտում Վարդանը զոհվում է և նրա հետ զոհվում են 1036 զինվոր:

Վահանանց պատերազմ

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն: Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ: Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում: Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:

Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

  1. Հայաստաի կիսվելուց հետո Սասանյան Պարսկաստանը ձգտում է իր պետությանը միացնի Հայաստանը:
  2. Պարսկաստանը աջակցում էր մանիքեականությանը՝ աղանդավորական շարժում, որը քրիստոնեության ու զրադաշտականուրայն խառնուրդն էր և  ուզում էր այդ կրոնը մտցնել Հայաստան և ստիպում էր հայերին կրոնափոխ լինել: 
  3. 447թ. Հայաստան է գալիս Դենշապուհը և ծանրացնում է Հայաստանի իրավիճակը՝ պաշտոնափոխություններ անում, բարձրացնում հարկերը: 
  4. Հազկերտ II հրովարտակ է ուղարկու, որում պահանջում է հայերի կրոնափոխությունը:
  5. Այդ քայլով նա ձգտում էր վերջ տալ հայերի ներքին անկախությանը
  6. Հայ իշխանները և ժողովուրդը պատրաստվում են ապստամբության: 
  7. Քանդում են պարսից մոգերի կառուցած ատրուշանը և մահապատժի ենթարկում մոգերին:  
  8. Հայոց զորքը բաժանվում է 3 զորագնդի: Առաջին գունդը ղեկավարում է Ներշապուհ Արծրունին՝ պետք է պաշտպանեն Հայկական աշխարհը Ատրպատականի կողմից, երկրորդ գունդը ղեկավարում է Վարդան Մամիկոնյանը՝ 450թ. Կուր գետի մոտ՝ Խաղխաղ քաղաքի, տեղի է ունենում ճակատամարտ, որի ընթացքում հայերը ջախջախում են թշնամուն և անցնում գետի ձախ ափը և ազատագրում Աղվանքը: Երրորդ գունդը ղեկավարում է Վասակ Սյունին՝ մնում է երկրի ամրությունում, սակայն հետո հրաժարվում է ապստամբությունից և փարձում է պարսկաստանի հետ հաշտություն կնքել:
  9. 451թ. մայիսի 26 տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ընթացքում հայերը ջախջաում են պարսիկներին: 

Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը

Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ:

Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները:

Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին: