Դարվինիզմը անգլիացի Չարլզ Դարվինի անունով։ Դարվինիզմը Երկիր մոլորակի օրգանական աշխարհի էվոլյուցիայի  տեսություն է, որը հիմնված Չարլզ Դարվին հայացքների վրա։ Լայն իմաստով հաճախ օգտագործվում է էվոլյուցիոն տեսության կամ կենսաբանական էվոլյուցիայի բացատրության համար։

19-րդ դարում՝ երբ Անգլիան դառնում է հզոր կապիտալիստական երկիր, որտեղ բուռն կերպով զարգանում էին արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Սրա հետևանքով ազգաբնակչության մեջ մեծանում է սննդամթերքի պահանջը։ Սկսեց զարգանալ սելեկցիան։ Կարճ ժամանակում ստեղծվեցին բույսերի նոր սորտեր և կենդանիների նոր ցեղեր։ Մյուս կողմի՝ արդյունաբերության զարգացումն անհրաժեշտություն էր ստեղծում որոնելու հումքի նոր աղբյուրներ, նվաճելու նոր գաղութներ։ Ստեղծվեցին հաղորդակցության նոր միջոցներ, ծովային ու երկաթգծային երթուղիներ, որոնցով կատարվում էին զանազան հեռավոր ճանապարհորդություններ։ Հավաքվեցին բազմաթիվ փաստեր տարբեր երկրների բուսական և կենդանական աշխարհի մասին։ Այդպիսի ճանապարհորդություն է կատարում նաև Չարլզ Դարվինը 1831-1836 թվականներին՝ Բիգլ նավով։

Գիտական նախադրյալներ Բիգլ նավը Աստղագիտության զարգացումը ապացուցեց արեգակնային համակարգության ծագումը գազային միգամածությունից, իսկ երկրաբանները հայտնաբերեցին երկրի կեղևի նստվածքների հաջորդական առաջացումը։ Դարվինի աշխարհայացի ձևավորման վրա մեծ աղդեցություն է ունեցել երկրաբան Չ. Լայելի գիտական հետազոտությունները, որոնք ապացուցեցին, որ երկրաբանական փոփոխություններ առաջանում են անընդհատ՝ հողմահարման և հրաբխային գործունեության միջոցով։ Այս բոլոր փոփոխությունները օրգանիզմներին ստիպում էին ձեռք բերել հարմարվածություն նոր պայմանների նկատմամբ։

Քիմիական գիտության զարգացումը ապացուցեց այն փաստը, որ անկենդան և կենդանի բնությունը կազմված են նույն քիմիական տարրերից։ Հայտնաբերվեց էներգիայի պահպանման օրենքը։ Դարվինի ուսմունքի ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել նաև կենսաբանության առանձին ճյուղերի զարգացումը, որոնցից են.

  1. Բուսաբանությունը և կենդանաբանությունը
  2. Ամեմատական անատոմիան
  3. Համեմատական սաղմնաբանությունը
  4. Հնէաբանությունը
  5. Բջջային տեսությունը
  6. Լամարկի էվոլյուցիոն տեսությունը

Կուտակված էր հսկայական նյութ տեսակների փոփոխականության, բազմազանության և պատմական զարգացման մասին։ Անհրաժեշտ էր հանճարեղ միտք, որը կարողանար ընդհանրացնել այս ամենը և ստեղծեր մի ուսմունք տեսակառաջացման, կենդանի օրգանիզմների հարմարանքների մասին։ Այդ գիտնականը Չարլզ Դարվինն էր։

1831-1836 թվականներին Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների ֆաունան և ֆլորան։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։