Եզդիներ,, կրոնը Շարֆադին, որի
հիմքում ընկած է միաստվածության գաղափարը, Աստված մեկ է բոլորի համար և Աստծո
թագավորությունը հավերժ է, իրանալեզու ժողովուրդ, լեզուն էզդիկի: Որպես հնագույն ազգ,
առաջացել է Միջագետքում՝ Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է
Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը (ավելի ճանաչելի Սինջար): Եզդիները չունեն
պետականություն, սփռված են աշխարհով մեկ: Ապրում
են Թուրքիայում, Իրաքում (գլխավորոպես՝ Մոսուլի և Սինջարի
շրջաններում), Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆր
անսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով
եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի:
Եզդիները իրենց կրոնի մասին տեղեկանում և գիտելիքներ են ձեռք բերում իրենց
աղոթքներից. որոնք էզդիկի կոչվում են «կավլ» կամ ամբողջական՝ «ըլմ»: Կավլերի
(աղոթքների) լեզուն կոչվում է ադաբիերեն, որը բավականին բարդ է և գործածվում է միայն
աղոթքների ժամանակ:
Եզդիների Շարֆադին կրոնում գործում է սուրբ երրորդություն գաղափարախոսությունը՝ ի
պատիվ եզդիական պանթեոնի 3 գլխավոր կերպարների՝ Տաուսե Մալակ, Շիխադի և Սլթան
Էզդի (եզդ. Էզդիտե Սոր):
Թյուր է այն կարծիքը, թե իբր Սլթան Էզդին Մուավիայի որդին է: Մուավիան եղել է արաբ,
որն ապրել է 8-9 դարերում: Իսկ Սլթան Էզդին համարվում է լույս՝ Աստծո կողմից ստեղծված,
որի համար ստույգ ժամանակաշրջան չի նշվում:
Եզդիներն իրենց ծագումից ի վեր կոչվել են 3 տարբեր անուններով՝ Մթհայրա, Ադաբի, ապա
նոր Էզդի: