Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,Սարերըդ կորած երկնի ծովի մեջ. Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ, Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ: Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ: Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,- -Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

1900թ