1. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Շրջակա  գյուղերից  եկածները   նախօրոք  խռնվել էին  քաղաքի  մայր  եկեղեցու   առջև,  մյուսները  կուտակվել էին     մոտակա  փողոցներում,     շենքերի     տանիքներին:

(եկեղեցի,  շենք, գալ,  կուտակել)

Լուսնի եղջյուրն անհետացավ Քարքե լեռան հետևում, և Տարոն ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ:

(Լուսին, լեռ, լռություն, Տարոն)

Գերանը  վաղուց տեղաշարժվեց  ՝  դեռ  անցյալ գարնանը հաճախադեպ  տեղատարափ  անձրևի   ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն  նկատեց։

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր-ինչ    մոռացված    մեղեդին  թախիծով  պարուրեց  զինվորականի՝  դաժան  մարտից   կարծրացած  հոգին և  տխրեցրեց  նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

2.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը: 

Հեռավոր անապատում մոլեգնում  էր մրրիկը: 

Հայերենը  հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է: 

Երեկոյան բառաչում էին  արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը: 

Միայն սայլերին լծված ձիերի խրխնջյունն էր տարածվում լռության մեջ: 

Քամին փռփռացնում էր նրա հագուստի փեշերը: